Am Ru En Главная Контакты


29/10/2009г

Սև մրցակցությունն առկա է նաև մանրածախ առևտրում 
«Կապիտալը» ճեպազրույց է ունեցել «Սթար» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հետ

Արմենակ Չատինյան

Երևանի Դավիթ Անհաղթ ի փողոցի վրա գտնվող «Սթար» սուպերմարկետը հաճախորդներին սկսել է ներկայանալ նոր տեսքով և տեսականիով: Երեկ սուպերմարկետում կազմակերպված միջոցառմանը «Կապիտալը» ճեպազրույց է ունեցել «Սթար» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հետ:

- Ձեր մրցակիցները վերջին շրջանում նոր խանութներ են բացում,  ընդլայնում ներկայացվածությունը: «Սթարն» ինչպե՞ս է պատրաստվում մրցակցել նրանց հետ։

- Նախորդ մի քանի ամիսները շատ կարևոր նշանակություն ունեին մեզ համար։ Այս ընթացքում մենք նոր խանութներ չբացեցինք, և ուշադրությունը կենտրոնացրինք բոլոր օպերացիոն գործընթացների վրա։ Դրանք են ծախսերի կրճատումը, մարկետինգային նորամուծությունները։ Այս տեսակետից մենք արդեն գրանցել ենք հաջողություններ, և մեր խանութներում արդյունավետության մակարդակը բավական բարձր է։

Բայց դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի հասնենք մեր եվրոպական և ամերիկյան գործընկերներին։ Այժմ կարելի է ասել, որ շատ բան է արվել, և հատկապես լուրջ աշխատանքներ են կատարվել մարկետինգի ուղղությամբ։ Փորձել ենք ընդլայնել մեր տեսականին և, հաշվի առնելով տեղական և միջազգային փորձը, անել այնպես, որ մեր խանութները լինեն գրավիչ հաճախորդների համար։

-Տնտեսական ճգնաժամն ազդել է նաև մատակարարների վրա: «Սթարի» վրա դա ինչպե՞ս է անդրադարձել։

-Մենք ինքներս ունեցել և ունենք խնդիրներ, բայց բաժնետերերի հետ փորձում ենք դրանք լուծել։ Շատ շուտով կունենանք ընկերության կապիտալի ավելացում։ Կարող եմ ասել, որ տնտեսական ճգնաժամի և Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով մատակարարումների ճշտապահությունը բավական ցածր մակարդակի վրա է։

Մենք մեր մատակարարների հետ աշխատում ենք շատ սերտ՝ փորձելով համադրել իրենց և մեր մատակարարման շղթաները, որպեսզի չմատակարարման տոկոսը լինի հնարավորինս ցածր։ Այդ առումով առաջընթացներ կան, բայց առկա են նաև խնդիրներ, քանի որ բոլորի մոտ առկա են տնտեսական, լոգիստիկ խնդիրներ, որոնք առաջանում են ներմուծված ապրանքների կամ ներմուծված հումքով պատրաստված ապրանքների մատակարարման ժամանակ։

- Կապիտալն ավելացնելու է մե՞կ բաժնետերը: Ո՞ր ուղղությամբ են ծախսվելու միջոցները։

- Երկու բաժնետերերն էլ՝ Հենրիկ Զախարյանցը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, մասնակցելու են կապիտալի ավելացմանը։ Եվրոբանկը մեզ նաև հատկացնելու է երկարաժամկետ վարկային միջոցներ։ Քանի դեռ կնքված չէ պայմանագիրը, ես չէի ցանկանա խոսել ֆինանսական միջոցների ծավալների մասին։ Ընկերությանը տրամադրվելիք միջոցների մի մասն ուղղվելու է մատակարարների առջև ունեցած պարտավորությունների կրճատմանը, մի քանի խանութների բացմանը: Որոշակի գումարներ կուղղվեն նաև ավելի բարձր որակի ապրանքների գնմանը։ Նոր խանութները բացվելու են Երանում, իսկ մարզերում մինչև 2010թ. երկրորդ կիսամյակը խանութներ չեն բացվի։

- Ձեր մատակարարներից մեկն ունի սուպերմարկետների սեփական ցանց: Արդյոք խնդիրներ չե՞ն ծագում մատակարարման գործընթացում:

- Մենք, իհարկե, համագործակցում ենք այդ ցանցի հետ. խոսքը «Երևան Սիթի» խանութների ցանցի մասին է։ Նրանցից գնում ենք մեր ցանցի համար անհրաժեշտ ապրանքներ: Այստեղ մրցակցությունը շատ-շատ դժվար է։ Այդ մատակարարի և «Երևան Սիթի» ցանցի գնային քաղաքականությունը մեզ թույլ չի տալիս որևիցե գումար աշխատել այն ապրանքներից, որոնք գնում ենք նրանցից։

Մենք այդ ապրանքները վաճառելիս միայն վնաս ենք կրում։ Բայց քանի որ դրանք հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքներ են և ընդգրկված են սպառողական նվազագույն զամբյուղում, մենք պարտավոր ենք բավարարել մեր հաճախորդների պահանջները, ընդ որում, այդ ապրանքները չպետք է լինեն ավելի թանկ, քան մեր մրցակիցների մոտ։

«Սթարը» եղել և մնում է օրինակելի հարկատու և կատարում է իր պարտավորությունները։ Բայց նույնը չի կարելի ասել ընկերության մրցակիցների մասին։ Անհրաժեշտ է, որ հարկային, մրցակցային դաշտը հավասար լինի բոլորի համար։ Մեր որոշ մրցակիցներ, ինչպես նաև այլ ոլորտների ընկերություններ, երբեմն դիմում են սև մրցակցության։

Աղբյուր' http://www.cdaily.am/home/paper/2009_10_29/news/15366/

назад
 








СТАР пункты обмена валюты
19.05.2012
Валюта Купля Продажа
USD 396.00 399.00
RUR 12.60 12.85
EUR 502.00 510.00

Супермаркет СТАР, Комитаса 49, другие адреса


15.05.2012
СТАР. весь ассортимент ниже себестоимости

г. Ереван, 15 мая, 2012г. С 15 - 31 мая в супермаркете СТАР расположенный по адресу Давида Анахта 21 весь ассортимент будут продаваться по ценам ниже себестоимости. 

14.05.2012
СТАР: Поможем детям вместе

  г. Ереван, 14 мая 2012г. В торговой сети СТАР стартовала благотворительная акция, целью которой является сбор денежных средств для «Благотворительного фонда детей больных лейкемией». Мероприятие с девизом «Поможем детям вместе» приурочено ко Дню защиты детей. 

11.05.2012
Торговая Сеть СТАР и «АрменТел» объявляют о старте программы долгосрочного сотрудничества

11 мая, 2012, Ереван. ЗАО «Стар Дивайд» (Торговая Сеть СТАР) и ЗАО «АрменТел» (бренд Beeline) объявляют о старте программы долгосрочного сотрудничества.


Новостная рассылка

Подписавшись на нашу рассылку, Вы будете постоянно получать информацию об акциях и скидках.



Ваш E-mail




Мой СТАР


  © 2012
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom