Am Ru En Главная Контакты


ՍԹԱՐ. ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ԴԵՊԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

2011 թվականը ՍԹԱՐ առևտրային ցանցի  համար մեծ փոփոխությունների տարի էր: Նախ հայտարարվեց ընկերության բաժնետերերի փոփոխության ու ռեբրենդինգի գործընթացի մեկնարկի մասին, իսկ այնուհետև սկսվեց ցանցի ընդլայնման ակտիվ քաղաքականությունը:

 

ՍԹԱՐ-ի գրանցած տարեկան զարգացումների և  2012 թվականի ծրագրերի շուրջ «Բիզնես 24»-ը զրուցել է ընկերության գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի հետ:

- Պրն .Քերոբյան, ինչպե՞ս ամփոփեց ՍԹԱՐ-ն իր համար շրջադարձային 2011 թվականը, և ինչպիսի՞ն է ընկերության ռազմավարությունն այս տարվա համար:
-  Նախորդ տարին, իսկապես, շրջադարձային էր ՍԹԱՐ-ի համար: Ընկերությունը «տառապող» վիճակից մուտք գործեց վերականգնման ու զարգացման փուլ, որի ընթացքում մեզ հաջողվեց վերականգնել ապրանքային տեսականին ու հարաբերությունները մատակարարների ու հաճախորդների հետ: Նախորդ տարին ՍԹԱՐ-ի համար կարևորվեց նաև խանութների ցանցի ընդլայնմամբ, մասնավորապես նաև Ֆրեշ սուպերմարկետների կլանմամբ: Այսօր կարելի է ասել, որ ընկերության վերականգնման փուլն արդեն ավարտվել է, և այժմ մենք մտադիր ենք ձեռնամուխ լինել ՍԹԱՐ բրենդի ուժեղացմանն ու բրենդի հիմքում դրված արժեքների կայացմանը: Այդ արժեքներն են` որակն և թարմությունը, արժեքավոր առաջարկը, պատասխանատվությունը, լոկալությունն ու առաջադեմ լինելը:
Ինչ վերաբերում է ՍԹԱՐ-ի 2012 թվականի ռազամավարությանն, ապա այն, ինչպես և 2011 թվականին, ուղղված է լինելու հնարավոր այն ցնցումների և ռիսկերի կանխատեսմանն ու դիմագրավմանը, որոնք կարող են պայմանավորված լինել ինչպես արտաքին տնտեսական զարգացումներով, մեր հարևան երկրների քաղաքական ու ռազմական խնդիրներով, այնպես էլ` ներտնտեսական ու ներքաղաքական դրսևորումներով: 2012 թվականն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում և Ռուսաստանում, ընտրությունների տարի է, ինչն, անշուշտ, իր տնտեսական ազդեցությունը կթողնի մեր երկրի ընդհանուր ներդրումային միջավայրի ու տնտեսական ակտիվության վրա:

- Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է այսօր մրցակցությունը ՀՀ մանրածախ առևտրի ոլորտում: Շուկայի ո՞ր սեգմենտում է ՍԹԱՐ-ը ձգտում կենտրոնանալ:
- Հայաստանի քաղաքակիրթ մանրածախ առևտրի ոլորտում այսօր կան մի քանի խոշոր խաղացողներ` 4-5 առևտրային ցանց, որոնց, ընդհանուր առմամբ, բաժին է ընկնում մանրածախ առևտրի ոչ ավել, քան 15%-ը: Շուկայում հիմնական պայքարը ընթանում է մեր` ՍԹԱՐ-ի և Երևանի Սիթի-ի միջև, և այս մրցակցությունը միշտ չէ, որ հավասար է: Մեր մրցակիցը մի շարք ապրանքային շուկաներում մոնոպոլ դիրք ունի: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մեր հնարավորությունների սահմանում պայքարել շուկայում մեր մասնաբաժնի ընդլայնման ուղղությամբ: Մենք ընտրել ենք զարգացումը` փոքր խանութների միջոցով, մինչդեռ մեր մրցակիցը ընտրել է լայնաֆորմատ խանութներով զարգանալու ուղին: Մեր գնահատմամբ` մեր ընտրած զարգացման ուղի առավել արդարացի է, քանի որ այս դեպքում իրատեսական է նաև Երևանից դուրս`  համեմատաբար փոքր քաղաքներում զարգացումը: Այս տարվա համար մենք նախատեսում ենք ևս 20 նոր խանութների բացում, որոնց 10-ը բաժին կընկնի մարզերին: Մենք նպատակ ենք հետապնդում մոտակա 2-3 տարիների ընթացքում ապահովել մեր ներկայությունը Հայաստանի բոլոր մարզերում` այդպիսով վերածվելով ազգային առևտրային ցանցի:
Շուկայի սեգմենտավորման առումով նշեմ, որ ռեբերնդինգի արդյունքում ՍԹԱՐ-ի համար որոշվեց մասսայական շուկայից տեղափովել միջին և մերձմիջին շուկա` որպես հաճախորդների բազա ընտրելով միջին, ինչպես նաև միջինից մի քիչ բարձր ու մի քիչ ցածր եկամուտներ ունեցող խավը: Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել նաև մասսայական շուկան: Այս նպատակով մշակվում են հատուկ մարքեթինգային գործիքներ, ինչպիսին էր, օրինակ, սպառողական զամբյուղը: Ներկայումս բանկերի միության և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ ներդրվում է նաև նոր ծրագիր, որը նախատեսված է թոշակառուների համար: Այս ծրագիրը թույլ կտա թոշակառուներին իրենց թոշակային քարտերով օգտվել հատուկ զեղչերից: Սպասվում է, որ ծրագիրը կյանքի կկոչվի 2-3 ամսվա ընթացքում: Մեր հաճախորդներին առավել արժեքավոր առաջարկներ ներկայացնելու համար նախատեսում ենք նաև հաճախորդների նախասիրությունների գնահատման ծրագրի` CRM-ի ներդրում:

- Նշվեց տարվա ընթացքում ևս 20 խանութների բացման մասին: Ցանցի այս ընդլայնումը տեղի կունենա սեփական խանութների բացմա՞մբ, թե՞ նախատեսվում են նոր կլանումներ:
- ՍԹԱՐ-ի ցանցի ընդլայնումն այս տարի տեղի կունենա ինչպես օրգանական աճով, այնպես էլ գործող խանութների գնմամբ, սակայն այնպիսի սենսացիոն ձեռքբերում, ինչպիսին Ֆրեշն էր, չի լինի: Կարող են լինել առանձին գործող խանութների ձեռքբերումներ: Մեզ համար կարևորը խանութի տեղն է: Մենք գտնում ենք, որ միայն լավագույն տեղերում նոր խանութներ բացելով հնարավոր կլինի էական առավելության հասնել մեր մրցակիցներից:

- 2012 թվականին ՍԹԱՐ-ում ապրանքային տեսականու ի՞նչ փոփոխություններ են սպասվում:
- Այս տարին ապրանքային տեսականու ընդլայնման առումով բավականին ոգևորիչ տարի է լինելու: Էապես թարմացվելու է ապրանքային տեսականին: Փորձելու ենք մեր ցանց ներմուծել զարգացած շուկաներում իրենց լավ դրսևորած մի շարք ապրանքային կատեգորիաներ: Նոր ապրանքային տեսականու ընտրության գործընթացն արդեն մեկնարկել է, և նախատեսվում է, որ մինչև մարտ ամիսը մի շարք հետաքրքիր ապրանքներ արդեն կհայտնվեն մեր խանութներում:  

- ՍԹԱՐ-ի կողմից առաջարկվող ապրանքների ընդհանուր ծավալում որքա՞ն է  կազմում ցանցի սեփական` ՍԹԱՐ բրենդով ներկայացվող ապրանքների տեսակարար կշիռը և արդյո՞ք նախատեսվում է ցուցանիշի աճ:
- Ցանցի ընդլայնմանը զուգընթաց, իհարկե, աճում է նաև ցանկությունն ընդլայնել սեփական ապրանքանիշի  տեսականին: ՍԹԱՐ ապրանքանիշի ապրանքատեսականու արտադրողների ընտրության հարցում մենք առաջնորդվում ենք և ներքին արտադրողների առաջարկներով, և ներմուծում ենք դրսից: 2011 թվականի դեկտեմբեր ամսվա արդյունքներով սեփական ապրանքանիշի ապրանքների տեսակարար կշիռը ՍԹԱՐ-ի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 3%: Մենք նախատեսում ենք, որ այս տարի միջին ցուցանիշը կտատանվի 5%-ի սահմաններում:

- ՍԹԱՐ-ն իր խանութներում կիրառում է տարբերակված ապրանքային և գնային քաղաքականություն: Որքանո՞վ է այս մոտեցումն արդարացված:
- Այո, ՍԹԱՐ-ը շարժվում է տարբերակված ապրանքային և գնային քաղաքականությամբ: Դա մեր բրենդային արժեքներից մեկն է` լինել մոտ: Այսինքն, թե ապրանքային տեսականիով և թե գների մակարդակով լինել մոտ տեղի բնակչությանը: Իհարկե, այս ուղղությամբ մենք դեռ ճանապարհի մի մասն ենք անցել: Տարբերակված քաղաքականությունը հիմնականում երևում է թարմ ապրանքների տեսականուց և գնից: Նման մոտեցումն, անշուշտ, ունի նաև բիզնես իմաստ: Կենտրոնի խանութներում մենք ունենք առավել բարձր գնողությամբ հաճախորդներ, բայց փոխարենն այս խանութների համար տալիս ենք առավել բարձր վարձ: Նման պարագայում մենք կարող ենք մեզ թույլ տալ այս խանութներում ունենալ առավել բարձր գներ, քան ծայրամասերի խանութներում, որտեղ վճարունակ հաճախորդների թիվն այնքան էլ մեծ չէ: Մենք գտնում ենք, որ միայն նման «խառնուրդային» մոտեցման դեպքում է հնարավոր ունենալ այնպիսի առաջարկ, որը հետաքրքիր կլինի մեր խանութների թիրախային տիրույթում գտնվող հաճախորդների համար:

- 2011 թվականի վերջին ՍԹԱՐ-ը հայտարարեց IPO (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում) իրականացնելու իր մտադրության մասին: Ի՞նչ նորություններ կան այս ուղղությամբ:
- Ներկայումս մենք շարունակում ենք IPO-ի ուղղությամբ քննարկումները կենտրոնական բանկի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-ի, ինչպես նաև ներդրումային ու բանկային գործունեություն իրականացնող մեր գործընկերների հետ, սակայն, անկեղծ ասած, IPO իրականացնելու մեր ցանկությունը փոքր-ինչ մարել է` առավելապես պայմանավորված այն սպասումներով, որ 2012 թվականը բավականին լարված և ռիսկային տարի է լինելու: Մենք այսօր փորձում ենք հասկանալ` պատրաստ ենք արդյո՞ք դիմագրավել գործընթացի հետ կապված ռիսկերը` միևնույն ժամանակ փնտրելով կապիտալի համալրման այլ միջոցներ: IPO-ն մենք դիտարկում ենք որպես կապիտալի համալրման հնարավոր գործիքներից մեկը, բայց ոչ ամենաքիչ ռիսկայինը: Այս պահին մեր ընկերությունը չունի ֆինանսական համալրման կարիք, սակայն մենք ուսումնասիրում ենք կապիտալի համալրման հնարավոր միջոցները, որպեսզի ընկերությունը միշտ գտնվի ապահով անկյունում:

назад
 








СТАР пункты обмена валюты
19.05.2012
Валюта Купля Продажа
USD 396.00 399.00
RUR 12.60 12.85
EUR 502.00 510.00

Супермаркет СТАР, Комитаса 49, другие адреса


15.05.2012
СТАР. весь ассортимент ниже себестоимости

г. Ереван, 15 мая, 2012г. С 15 - 31 мая в супермаркете СТАР расположенный по адресу Давида Анахта 21 весь ассортимент будут продаваться по ценам ниже себестоимости. 

14.05.2012
СТАР: Поможем детям вместе

  г. Ереван, 14 мая 2012г. В торговой сети СТАР стартовала благотворительная акция, целью которой является сбор денежных средств для «Благотворительного фонда детей больных лейкемией». Мероприятие с девизом «Поможем детям вместе» приурочено ко Дню защиты детей. 

11.05.2012
Торговая Сеть СТАР и «АрменТел» объявляют о старте программы долгосрочного сотрудничества

11 мая, 2012, Ереван. ЗАО «Стар Дивайд» (Торговая Сеть СТАР) и ЗАО «АрменТел» (бренд Beeline) объявляют о старте программы долгосрочного сотрудничества.


Новостная рассылка

Подписавшись на нашу рассылку, Вы будете постоянно получать информацию об акциях и скидках.



Ваш E-mail




Мой СТАР


  © 2012
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom