ՍԹԱՐ բիզնեսի անընդհատ զարգացումը հնարավոր դարձավ շնորհիվ ընկերության ողջ անձնակազմի և յուրաքանչյուր առանձին անհատի աշխատանքի: ՍԹԱՐ-ի ղեկավարության և անձնակազմի միջև փոխհարաբերությունները հիմնված են երկկողմանի հարգանքի և վստահության վրա: Մենք առաջարկում ենք.
- աշխատանք առաջատար ընկերությունում, որն արագորեն և արդյունավետ զարգանում է հայկական շուկայում:
- Աշխատանքային առաջընթացի հնարավորություն: Մարդկային ռեսուրսների հետ աշխատանքի հիմնական սկզբունքը ղեկավարների ընտրումն է ներքին ռեսուրսներից: ՍԹԱՐ-ի ղեկավարներից շատերը սկսել են իրենց աշխատանքային կարիերան, որպեսս բանվոր, գանձապահ, վաճառողուհի:
- Պաշտոնապես գրանցված մրցակցային աշխատավարձ և բոնուսներ ըստ աշխատանքի արդյունքների:
- Պրոֆեսիոնալ կրթություն և զարգացում: Մեր անձնակազմը դասընթացներ և թրեյնինգներ է անցնում, ինչպես կազմակերպության կողմից կազմակերպված, այնպես էլ' այլ կազմակերպությունների կողմից ՀՀ-ում և արտերկրում:
- Թիմային աշխատանք և վստահություն: Մենք հարգում ենք յուրաքանչյուր աշխատակցի դիրքորոշումը և գնահատում ենք յուրաքանչյոյրի ներդրումը ընդհանուր գործին: Մենք լիազորում ենք մեր աշխատակիցներին իրավունքներով և ողջունում ենք նրանց կողմից որոշումների ինքնուրույն կայացնելու ունակությունն իրենց իրավասությունների սահմաններում:
Մեր նպատակն է գերիշխել ՀՀ մանրածախ առևտրի ոլորտում' շնորհիվ մեր գնորդների պահանջների մաքսիմալ բավարարման ռազմավարության որդեգրման: Այսպիսի պատասխանատու պլանների իրականացման համար, մենք փնտրում ենք տաղանդավոր, նախաձեռնող և ակտիվ պրոֆեսիոնալների: Մենք ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր թիմում:
ՆՈՐ ՍԹԱՐԸ` ՆՈՐՈՎԻ «ՀԱՄԵՄՎԱԾ»
Ս.թ. սեպտեմբերի 2-ին Արաբկիր համայնքի Կոմիտաս 49/9 հասցեում կկայանա նոր ՍԹԱՐ սուպերմարկետի բացման հանդիսավոր արարողությունը, որը կլինի ՍԹԱՐ առևտրային ցանցում թվով 16-րդը, իսկ Արաբկիր համայնքում' արդեն 3-րդը:
ավելին
10.08.2010ՍԹԱՐ-ը զսպում է հացի գնի թանկացումը
ՍԹԱՐ առևտրային ցանցը զսպում է հացի գնի թանկացումը և հավաստիացնում է, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի:
«ՍԹԱՐ-ում հացի գինը չի բարձրացել և չի բարձրանալու: ՍԹԱՐ-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը. ելնելով հաճախորդների շահերից և տեղի չտալով շուկայում առկա սպեկուլյացիային
ավելին
06.08.2010ՍԹԱՐ-ում «Դպրոցական տոնավաճառ»
ՍԹԱՐ առևտրային ցանցն օգոստոսին իր հաճախորդներին է առաջարկում այն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցական սեզոնի համար:
ավելին
ՍթարՊՐՈՄՈ | ՍթարՔԱՐՏ | ՍթարԲՐԵՆԴ | ՍթարՍԵՐՎԻՍ | ՍթարՍՈՑԻԱԼ


