Star supermarkets chain - Service
Star supermarkets chain
Սուպերմարկետներ :: Ծառայություններ

ՍԹԱՐԸ մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների սպսարկման մակարդակի զարգացմանը և պահպանմանը: Մեր սուպերմակետների աշխատանքի հիմքում ընկած են եվրոպական առաջատար ցանցերի ստանդարտները:  

Մենք ընձեռում են մեր հաճախորդներին հնարավորություն կատարել անկանխիկ վճարումներ, բանկոմատից գումար ստանալ, վճարել կոմունալ և ինտերնետային ծառայությունների համար, արտարժույթի փոխանակում կատարել, ինչպես նաև տրամադրում ենք օգտվել զեղչի քարտից և մասնակցել մշտական և պարբերաբար իրականացվող ակցիաներին, որը թույլ կտա յուրաքանչյուր ընտանիքին խնայել զգալի գումար գնումներ կատարելիս: Ընտանեկան բյուջեի տնտեսումը մեր գործունեության կարևորագույն նպատակն է:

Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում որակի վերահսկմանը, այդ իսկ պատճառով, եթե հաճախորդը բավարարված չէ մեզ մոտ կատարված գնումների որակից, մենք հնարավորություն ենք տալիս փոխանակել կամ վերադարձնել այն:

Յուրաքանչյուր ՍԹԱՐ սուպերմարկետը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ ուղեցուցային համակարգով խանութի սրահում և պահարաններով. Մենք գիտենք, որ գնումներ կատարելու հարմարավետությունը կարևոր է մեր հաճախորդի համար:

Մենք գնահատում ենք մեր հաճախորդների կարծիքը և կարևորում ենք հետադարձ կապը նրանց հետ: Մեր սուպերմարկետներում տեղադրված են հատուկ կապույտ արկղեր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է թողնել իր նկատառումները և առաջարկությունները: Հաճախորդի դրական կարծիքը` մեր գլխավոր ձեռք բերումն է:

Հաճախորդի ամենօրյա բավարարվածությունը` դա այն նպատակն է, որին մենք միշտ ձգտում ենք հասնել: Մշտական հաճախորդը` մեր կարևոր արժեքն է:

 

 
10.08.2010
ՍԹԱՐ-ը զսպում է հացի գնի թանկացումը

ՍԹԱՐ առևտրային ցանցը զսպում է հացի գնի թանկացումը և հավաստիացնում է, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի:

«ՍԹԱՐ-ում հացի գինը չի բարձրացել և չի բարձրանալու: ՍԹԱՐ-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը. ելնելով հաճախորդների շահերից և տեղի չտալով շուկայում առկա սպեկուլյացիային

ավելին 06.08.2010
ՍԹԱՐ-ում «Դպրոցական տոնավաճառ»

ՍԹԱՐ առևտրային ցանցն օգոստոսին իր հաճախորդներին է առաջարկում այն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցական սեզոնի համար:

ավելին 22.06.2010
«Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիայի 2010թ.-ի արդյունքները

ՍԹԱՐ առևտրային  ցանցն ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները: Ինչպես 2009-ին ակցիան կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ,

ավելին
Հարցում
Որտեղից եք ավելի հաճախ գնում պարենային ապրանքներ:
 
Star supermarkets chain © 2010 | All rights reserved. Developed by Smart Systems LLC