Star supermarkets chain - Գնային քաղաքականություն
Star supermarkets chain
Սուպերմարկետներ :: Գնային քաղաքականություն

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը հետևում է ցածր գների քաղաքականությանը: Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների, մենք հասել ենք տնտեսման այն մակարդակին, որը մեզ թույլ է տալիս իջեցնել գները: Գործառույթների օպտիմալացումը լուծում է մեր գլխավոր խնդիրը. հասցնել ապրանքը սպառողին ամենամատչելի գնով:

Ըստ մեր հետազոտությունների, մարդկանց 90%-ը մատչելի գները համարում են կարևով գործոն ամենօրյա գնումներ կատարելիս: Հաշվի առնելով այդ փաստը և իբրև թիրախ ընդունելով սպառողների բավարարվածություն' ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցն իրականացնում է մի շարք մարքեթինգային ռազմավարություններ:

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի բոլոր խանութներում իրականացվում են մշտական առևտրի խթանման ծրագրեր' §Ակցիաներ. Խնայիր ավելին¦ և §Միշտ ցածր գին¦: Բացի այդ, պարբերաբար իրականացվում են այնպիսի ծրագրեր, ինպիսիք են §Մնացորդների մեծ վաճառք¦ և  §Ամենացածր գին¦:

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցում գործում է զեղչային համակարգ §Սթարքարտ¦, որը հնարավորություն է ընձեռում ստանալ հավելյալ զեղչեր այն ապրանքների համար, որոնք չեն մասնակցում ակցիաներին: Միացեք մեր մշտական հաճախորդներին. նրանց թիվն արդեն անցել է 60 000-ը:

Եվս մեկ քայլ ուղղված ընտանեկան բյուջեի խնայմանը. ՍԹԱՐ սեփական ապրանքանիշը: ՍԹԱՐ-ի մշտական հաճախորդները նկատել են, որ վաճառքում հայտնվել են ապրաքներ, որոնց փաթեթավորման վրա առկա է մեր ցանցի առևտրային ապրանքանիշը: Մենք ուղղակիորեն համագործակցում ենք արտադրողների հետ, այդ պատճառով էլ ՍԹԱՐ-ի ապրանքները միշտ 15-20%-ով ավելի էժան են, քան նույնատիպ ապրանքները:

Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր հայ ընտանիք, անկախ եկամուտի չափից, հաճույքով կատարի իր գնումները ՍԹԱՐ-ից:

 

 
10.08.2010
ՍԹԱՐ-ը զսպում է հացի գնի թանկացումը

ՍԹԱՐ առևտրային ցանցը զսպում է հացի գնի թանկացումը և հավաստիացնում է, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի:

«ՍԹԱՐ-ում հացի գինը չի բարձրացել և չի բարձրանալու: ՍԹԱՐ-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը. ելնելով հաճախորդների շահերից և տեղի չտալով շուկայում առկա սպեկուլյացիային

ավելին 06.08.2010
ՍԹԱՐ-ում «Դպրոցական տոնավաճառ»

ՍԹԱՐ առևտրային ցանցն օգոստոսին իր հաճախորդներին է առաջարկում այն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցական սեզոնի համար:

ավելին 22.06.2010
«Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիայի 2010թ.-ի արդյունքները

ՍԹԱՐ առևտրային  ցանցն ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները: Ինչպես 2009-ին ակցիան կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ,

ավելին
Հարցում
Որտեղից եք ավելի հաճախ գնում պարենային ապրանքներ:
 
Star supermarkets chain © 2010 | All rights reserved. Developed by Smart Systems LLC