

31/08/09
Բաց նամակ հանրությանը
Տրանսպորտային միջոցների սեփականատերերին, Կառավարության մարմինների երկայացուցիչներին, Կրթական հաստատությունների ներկայացուցիչներին ԶԼՄ-ներին, Գործարար հանրության ներկայացուցիրներին և Հայաստանի Հանրապետության մնացյալ բնակիչներին Սթար սուպերմարկետների ցանցի ողջ անձնակազմի անունից
Հարգելի ՀՀ բնակիչներ,
Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեզ հուզող շատ կարևոր մի խնդրի' ապահով երթևեկությանը, և ներկայացնել մեր քաղաքացիական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ. Սթարը կողմնակից է կանոններով եւ փոխզիջմամբ երթևեկության:
2008թ. Հայաստանում գրանցվել է 2202 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 407 և մարմնական վնասվածքներ ստացել 3125 մարդ: Այս ցուցանիշներն ավելի քան կրկնակի գերազանցում են համաշխարհային միջինը:
Մենք մեր անհանգստությունն ենք հայտնում այս վիճակագրության կապակցությամբ և ցավով փաստում, որ այդ պատահարների զոհերի թվում քիչ չեն նաև երեխաները: Ելնելով սրանից' նոր ուսումնական տարվա առթիվ կոչ ենք անում հանրությանը ավելի աչալրջորեն հետևել Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններին, հատկապես հետիոտների նկատմամբ:
Սթարը, որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն, հասարակության ուշադրությունն է ուղղում ՀՀ-ում երթևեկության խնդիրների գոյությանը և կոչ է անում հանրության բոլոր ներկայացուցիչներին ակտիվ ներգրավվել ստեղծված իրավիճակի բարելավմանը' այդ նպատակով ձեռք առնելով հետևյալ քայլերը.
1. վարորդներին' զիջել հետիոտներին չկարգավորվող հետիոտնի անցումում, ինչպես նաև աջ կամ ձախ շրջանցման ժամանակ, ինչպես պահանջում են Ճանապարհատրանսպորտային երթևեկության մասին կանոնները, և հարգանքով վերաբերվել երթևեկության բոլոր մասնակիցներին:
2. Պետավտոտեսչությանը' խստորեն կիրառել համապատասխան պատիժ վարորդների նկատմամբ հետիոտների հանդեպ այդ կանոնների խախտումներն արձանագրելիս: Ինչպես նաև, կոչ ենք անում վերանայել և ստուգել հետիոտն անցումների քանակի բավարարությունը, որոնք իրենց անմիջական ազդեցությունն ունեն երթևեկության ապահովությանը:
3. հետիոտներին' նույնպես հետևել Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններին և փողոցն անցնել հատուկ սահմանված անցումներում (զեբր):
4. ԶԼՄ-ներին' կարևորել վերոնշյալ կանոնների կիրառման գործընթացը, անընդհատ հետևել, արձագանքել և տեղեկացնել հանրությանը, ինչպես նաև լիովին աջակցել ՀՀ Կառավարության ռազմավարությանը' ապահովելով տեղեկատվական աջակցությամբ:
5. Կրթական հաստատություններին' կարևորել Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների դասընթացների նշանակությունը և վաղ տարիքից աշակերտների մեջ սերմանել ապահով երթևեկության դերն ամենօրյա կյանքում:
6. Գործարար հանրության ներկայացուցիչներին քարոզել ապահով երթևեկության դերը' անցկացնելով համապատասխան հիշեցնող/ուսուցողական զրույցներ աշխատակազմի հետ:
Սթարի անձնակազմը, ողջունում է ՀՀ կառավարության կողմից ս.թ. օգոստոսի 13-ին ընդունված §Ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը¦, որի առաջին քայլերից էր վարորդների' ամրագոտիներից օգտվելու կանոնները խստացնելը, և անհրաժեշտ է համարում ընդլայնել նմանատիպ նախաձեռնությունների շրջանակը' կարևորելով բնակչության անվտանգության բարձրացման գործընթացը:
Ելնելով այս դիրքորոշումից' մենք երաշխավորում ենք մեր հնարավորությունների սահմաններում յուրաքանչյուր նախաձեռնության վերաբերյալ հանրությանն ապահովել տեղեկատվական աջակցությամբ, որն ուղղված կլինի այս ռազմավարության ընդունմանն ու կիրառմանը:
Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդներին, ովքեր միանում են մեր քաղաքացիական դիրքորոշմանը, որպես համախոհության նշան, խնդրում ենք վարել մեքենաները սեպտեմբերի առաջին 15 օրերը լուսարձակները միացրած: Այս պրակտիկան կիրառվում է ողջ զարգացած երկրներում ուսումնական տարվա սկզբում և ուղղված է ճանապարհներին աշակերտների ապահովությանը:
Հարգանքով,
Սթար սուպերմարկետների անձնակազմ
27/05/09
ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը կազմակերպել է §Միասին օգնենք երեխաներին¦ բարեգործական ակցիան: Միջոցառումը կազմակերպված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Միջոցառման նպատակն է դրամական միջոցների հավաքագրում լեյկեմիայով հիվանդ երեխաների համար:
Ակցիան սկսվել է մայիսի 20-ին և կշարունակվի մինչև ամսվա վերջ: Միջոցառման ընթացքում ցանցի սուպերմարկետներում տեղադրվել են դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր: Հավաքված գումարը հունիսի 1-ին կտրամադրվի §Լեյկեմիայով հիվանդ երեխաների բարեգործական ֆոնդին¦, որը ստեղծվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա:
§Մենք շնորհակալ ենք §Սթար¦-ին այս ակցիայի նախաձեռնության համար: Սրա օգնությամբ մենք կարող ենք արտերկրից հրավիրել բարձրակարգ մասնագետների, ձեռք բերել սարքավորումներ և մասամբ լուծել վերանորոգման հարցերը: Այս ամենը, իհարկե, կնպաստի երեխաների շուտափույթ առողջացմանը¦ - նշեց Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանը:
Ֆոնդի աջակցության ակցիան իրականացվում է §Սթար¦ սուպերմարկետների ցանցի բարեգործական և սոցիալական քաղաքականության շրջանակներում: Բարեգործության կարևորությունը գիտակցում է ոչ միայն §Սթար¦- ի ղեկավարությունը, այլ նաև աշխատակիցները. այսօրվա դրությամբ §Սթար¦-ի աշխատակազմը ակցիայի շրջանակներում հավաքել է 210 000 դրամ: Իսկ ակցիայի ավարտից հետո Ընկերությունը կկրկնապատկի հաճախորդների ու աշխատակիցների կողմից նվիրաբերված գումարը:
§Ֆոնդի կարգախոսն է §Ուզում եմ ապրել¦, և մենք կոչ ենք անում բոլորին միասին իրականացնել այս փոքրիկների երազանքը¦ նշեց §Սթար¦-ի մարքեթինգի տնօրեն Նարինե Ավետիսյանը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրն առիթ հանդիսացավ հիվանդ երեխաներին օգնության ձեռք մեկնելու համար, սակայն §Սթար¦-ում գտնում են, որ նման գործունեություն պետք է ծավալել ամեն օր. Ընկերությունը նպատակ ունի խոցելի խմբերին հատուկ աջակցություն ցուցաբերել նաև հետագայում:
§Լեյկեմիայով հիվանդ երեխաների բարեգործական ֆոնդին¦
HSBC bank USD 005 015375 101
(+374 10) 28 44 59, (+374 10) 28 44 56
ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի ուղերձը
24/04/09
Հայերիս համար ապրիլի 24-ը հիշատակի եւ իմաստավորման օր է: Նախորդ դարի շեմին Օսմանյան Թուրքիայում եղեռնի եւ բռնաթափման արդյունքում մենք կորցրեցինք ավելի քան մեկուկես միլիոն ծնողների, ովքեր հանդիսանում էին այդ ժամանակվա Թուրքիայի հասարակության սերուցքը՝ մտավորականներ, առեւտրականներ ու աշխատավորներ: Պատմության մեջ դա մեր ժողովրդի ամենաողբերգական էջն է:
Այդ դեպքերից ավելի քան 90 տարի անց, հիշելով այդ դեպքերը, մենք ինչպես կսկիծով, այնպես էլ հպարտությամբ պետք է իմաստավորենք մեր հայ լինելը, զգանք մեր ազգի վեհությունը, վերհիշենք մեր երկար ճանապարհը, վերգտնենք մեզ այս աշխարհում, եւ մեր անխոնջ աշխատանքով, ստեղծագործ մտքով եւ միասնությամբ կերտենք մեր ապագան:
Ժամանակն է, որ մեզանից յուրաքանչյուրն այս նվիրական պահին իր հայ լինելը վերդասի այլ գաղափարներից, որպեսզի ազգն ուժ գտնի՝ դիմագրավել մեր ժամանակի մարտահրավերներին ու միտք՝ կերտելու մեր ուրույն տեղն այս աշխարհում:
Վահան Քերոբյան
23/04/09

Հոգատարություն բնության հանդեմ' հանուն ապագայի
Շաբաթ օրը' ապրիլի 25-ին, Դավիթ Անհաղթի 21 և Ազատության 21 հասցեներում գտնվող §Սթար¦ սուպերմարկետների աշխատակիցները Երկիր մոլորակի օրվա առթիվ ծրագրում են 40 ծառ տնկել Պարոնյանի այգում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում:
Ապրիլի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկիր մոլորակի օր: Ըստ ավանդույթի բոլոր ցանկացողներն այդ օրը մասնակցում են փողոցների և բակերի կանաչապատմանը, և §Սթար¦ սուրպերմարկետների աշխատակիցները պատրաստակամորեն արդեն երկրորդ տարին պահպանում են այդ ավանդույթը: Նախորդ տարի մայրաքաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում տնկվել է մոտ 250 ծառ:
§Այս տոնը նպատակ ունի ոգեշնչել մարդկանց ավելի ուշադիր լինել բնության հանդեպ' հանուն ապագայի: Ծառատունկը բնության պահպանությանն ուղղված և գլոբալ տաքացման դեմ ամենաարդյունավետ միջոցներից է, և §Սթարը¦' որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, դրան մեծ նշանակություն է տալիս¦,- նշում է Արա Պետրոսյանը' Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող §Սթար¦ սուրպերմարկետի տնօրենը:
Հարկ է նշել, որ այս ծառատունկն իրականցվելու է տեղի թաղապետարանի աջակցությամբ, որի խնամքի տակ է Պարոնյան պուրակը, ինչպես նաև Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) մասնակցությամբ:
14/04/09
Ընտրենք հայկականը
Ապրիլի 14-ից 14 օր շարունակ §Սթարի բոլոր խանութներում գործելու է մինչև 14 տոկոս զեղչ 514 անուն հայկական արտադրության ապրանքատեսակների համար: Այս սոցիալական ակցիան'§Ընտրենք հայկականը¦, որն իրականացվում է հայկական 54 արտադրողների հետ համատեղ, ուղղված է հայկական արտադրատեսակների առաջխաղացմանը և հայ սպառողներին ընտանեկան բյուջեն խնայելու հավելյալ հնարավորություն ընձեռելուն:
§Ակցիան ժամանակին է և իսկապես տեղին: Այսօր, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, աշխարհի ազգային տնտեսությունների մեծամասնությունը փորձում է շուկան հագեցնել տեղական արտադրանքով: Հայկական ապրանքներին նախապատվություն տալով' մենք աջակցում ենք տեղական ընկերությունների զարգացմանը, և մեզանից յուրաքանչյուրը գնումներ կատարելիս պետք է այդ հանգամանքը հաշվի առնի¦, - փաստում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
§Տեղական շուկայում հայրենական արտադրողների համար նպաստավոր պայմանների ստեղծման ծրագիրը Կառավարության օրակարգում է: Նման ակցիաներ կազմակերպելով' մենք գիտակցաբար աջակցում ենք հայկական արտադրողներին, և դրանից բացի մեր մասով իրականացնում ենք Կառավարության ծրագրի պայմաններըը: Տեղական արտադրության ապրանքները, որպես կանոն, հաճախ ոչնչով չեն զիջում արտասահմանյաններին, և ես համոզված եմ, որ այս ակցիան իսկապես կխթանի §Պատրաստված է Հայաստանում¦ պիտակով ապրանքների վաճառքը¦,- նշեց §Սթարի¦ գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Լինելով Հայաստանում մանրածախ առևտրի խոշորագույն ցանց' §Սթարը¦ նախատեսում է առաջիկայում նույնպես հանդես գալ աջակցությամբ տեղական արտադրողներին, առավել ևս, որ նման ակցիաները ձեռնտու են նաև հաճախորդներին:
Ապրիլի 21-ին' §Ընտրում ենք հայկականը¦ սոցիալական ակցիայի առաջին շաբաթվա արդյունքներն ամփոփելուց հետո, §Սթար¦ սուրպերմարկետների ցանցը արձանագրել է տեսանելի արդյունքներ. ակցիայի բոլոր ապրանքատեսակների մասով վաճառքի ծավալների աճ 24 տոկոսով: §Գնորդների հետաքրքրությունը հայկական ապրանքերի նկատմամբ աճել է և ուզում ենք հավատալ, որ ակցիայի ավարտից հետո էլ մեր ցանցի հաճախորդների ընտրությունը ավելի հաճախ կկանգնի տեղական արտադրանքների վրա¦,- նշեց §Սթարի¦ գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
§Գնորդներն այսօր ավելի հակված են խնայել, ինչի հետ կապված մենք' տեղական արտադրողները, իսկապես հետաքրքրված ենք գնորդների բյուժեի վերադասավորման մեջ' հօգուտ մեր ապրանքների: Այսպիսի ակցիաների օգնությամբ' տեղական արտադրողները հնարավորություն են ունենում պահպանել վաճառքի ծավալները նախկինի մակարդակին, բնականաբար նաև չկրճատել նաև աշխատատեղերը¦,- իր դիրքորոշումը ներկայացրեց "Մապ¦ ընկերության մարքեթինգի գծով տնօրենի տեղակալ Շուշան Կարապետյանը:
§Սթարում¦ համոզված են, որ §Ընտրում ենք հայկականը¦ սոցիալական ակցիան կարելի է համարել համատեղ դեղատոմս համարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ: §Սթար¦ առևտրային ցանցը, §հայկականը¦ խթանելով և տեղական արտադրողները, մասնակցելով այս ակցիային, բոլորը համատեղ ուժերով աջակցում են հայրենական տնտեսությանը:
§Սթար¦ սուպերմարկետների ցանցում ապրիլի 27-ին ավարտվեց §Ընտրենք հայկականը¦ ակցիան: Այս սոցիալական ակցիայում ներկայացված 54 տեղական արտադրողների 514 անուն տեսականին, որ վաճառվում էր մինչև 14 տոկոս զեղչով, բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել §Սթարի¦ հաճախորդների շրջանում:
2 շաբաթ տևած ակցիայի արդյունքում 28 տոկոսով աճել է հայկական արտադրության ապրանքների վաճառքը, իսկ ընդհանուր հաճախորդների թիվն աճել է 12 տոկոսով:
Մենք հասել ենք ակցիայի առաջ դրված նպատակներին: Լինելով մանրածախ առևտրի խոշորագույն ցանցը' §Սթարը¦ նախատեսում է հետագայում էլ աջակցել ազգային արտադրողներին, առավել ևս, որ նման ակցիաները ձեռնտու են նաև հաճախորդներին:
Ֆրանսիական Danone ֆիրմայի արտադրանքի առաջին ապրանքախումբը սկսել է մատակարարվել Հայաստանի խանութներ պաշտոնական ներկայացուցչի կողմից
Արմինֆո. Դանոն ֆրանսիական ֆիրմայի ապրանքատեսականու
ավելին
03.03.2010Լայնամասշտաբ գնային իջեցում ՍԹԱՐ առևտրային ցանցում
Торговая сеть СТАР, в соответствии с заявлением от 26.02.2010, 1 марта запустила проект крупномасштабного снижения цен, утвержденный
ավելին
26.02.2010Ս.թ. Մարտի 1-ից լայնամասշտաբ գնային իջեցում ՍԹԱՐ առևտրային ցանցում
Այսօր վաղ առավոտյան ՍԹԱՐ առևտրային ցանցի խորհրդի նիստը հաստատեց 16.02.2010-ին կայացած
ավելին
ՍթարՊՐՈՄՈ | ՍթարՔԱՐՏ | ՍթարԲՐԵՆԴ | ՍթարՍԵՐՎԻՍ | ՍթարՍՈՑԻԱԼ


