Star supermarkets chain
 
ՍթարՔԱՐՏ

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը մշտապես իրականացնում է հաճախորդների պահանջների բավարարմանն ու սպասարկման բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր, որոնք թույլ են տալիս հաճախորդների պահանջներն ավելի ճիշտ հասկանալու և հետագայում մատուցելու այն` ինչն ակնկալում է հաճախորդը: Այդպիսի ծրագրերից է հանդիսանում ՍԹԱՐում գործող զեղչային համակարգը, որը կիրառվում է ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի գործունեության առաջին իսկ օրվանից: Վերջինս թույլ է տալիս առանձնացնել առավել հավատարիմ հաճախորդներին և ընձեռել լրացուցիչ առավելություններից օգտվելու հնարավորություն` ՍթարՔարտերի միջոցով: ՍթարՔարտատեր կարող է դառնալ ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի ցանկացած հաճախորդ` ապահովելով ՍԹԱՐի կողմից սահմանված նախնական պայմանները (տե’ս «ՍթարՔարտի տրամադրման և օգտագործման պայմանները»): Այսօր ՍԹԱՐ սուպերմարկետում ՍթարՔարտատերերի ընդհանուր թիվը հասնում է մոտ 60.000-ի, ովքեր տարեկան կտրվածքով արդեն իսկ խնայել են 167.000.000 դրամի չափով գումար: ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը անընդմեջ կապի մեջ է գտնվում իր ՍթարՔարտատերերի հետ և տեղեկացնում ՍԹԱՐում կատարվող ինչպես ընթացիկ, այնպես էլ ակնկալվող փոփոխությունների մասին:

Հաճախակի Տրվող Հարցեր (ՀՏՀ)

Ինչպե՞ս դառնալ ՍթարՔարտատեր:

ՍթարՔարտ ստանալու համար հաճախորդը պետք է կատարի 10.000 և/կամ ավել դրամի միանվագ գնումներ և լրացնի ՍԹԱՐի տրամադրած դիմումի ձևը:

Ի՞նչպես լրացնել դիմումը:

Հաճախորդը պետք է հետևի «ՍթարՔարտ» արկղի մոտ փակցված լրացված դիմումի օրինակին և հարցեր առաջանալու դեպքում` դիմի խանութի մենեջերին: ՍթարՔարտի ակտիվացման համար անհրաժեշտ է լրացնել նվազագույն տվյալները` անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցե` եթե վերջինս գոյություն ունի:

Ե՞րբ / Քանի՞ օրից է ակտիվանում ՍթարՔարտը:

ՍթարՔարտը ակտիվանում է լրացված դիմումը արկղի մեջ գցելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Ինչո՞ւ չի ակտիվացել քարտը:

Եթե ՍթարՔարտ դիմումը հանձնումից հետո անցել է 5 աշխատանքային օր և ՍթարՔարտը չի ակտիվացել, ապա հաճախորդը պետք է անպայման զանգահարի 0 800 77777 անվճար հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-18:00): Քարտը մի քանի օր առաջ զեղչում էր, բայց հիմա չի զեղչում:

Ինչո՞ւ:

Տվյալ դեպքում հաճախորդը պետք է անպայման զանգահարի 0 800 77777 անվճար հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-18:00): Քարտը մեկ խանութում զեղչում է, իսկ մեկ այլ խանութում չի զեղչում:

Ինչո՞ւ:

Տվյալ դեպքում հաճախորդը պետք է անպայման զանգահարի 0 800 77777 անվճար հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-18:00): Քարտը առաջին օրվանից չի զեղչում:

Ինչո՞ւ:

Տվյալ դեպքում հաճախորդը պետք է անպայման զանգահարի 0 800 77777 անվճար հեռախոսահամարին (աշխատանքային օրերին` ժամը 09:00-18:00): Քարտը վնասվել, կորել կամ գողացել են, ի՞նչ է պետք անել: ՍթարՔարտը կորցնելու դեպքում հաճախորդն այդ մասին պետք է տեղյակ պահի ՍԹԱՐ սուպերմարկետի ղեկավարությանը կամ զանգահարի 0 800 77777 անվճար հեռախոսահամարով, որպեսզի տրամադրվի նոր վերաթողարկված ՍթարՔարտ:

 
03.03.2010
Լայնամասշտաբ գնային իջեցում ՍԹԱՐ առևտրային ցանցում

Торговая сеть СТАР, в соответствии с заявлением от 26.02.2010, 1 марта запустила проект крупномасштабного снижения цен, утвержденный

ավելին 26.02.2010
Ս.թ. Մարտի 1-ից լայնամասշտաբ գնային իջեցում ՍԹԱՐ առևտրային ցանցում

Այսօր վաղ առավոտյան ՍԹԱՐ առևտրային ցանցի խորհրդի նիստը հաստատեց 16.02.2010-ին կայացած

ավելին 24.02.2010
Փետրվարի 18-ից ՍԹԱՐ ցանցում սկսվել է «Մեզ մոտ գնհալ է» ակցիան

Ակցիային մասնակցում են ավելի քան 60 ապրանքներ, որոնցից 10-ը ներկայացված են շատ ցածր գնով:

ավելին
Հարցում
Որտեղից եք ավելի հաճախ գնում պարենային ապրանքներ: