Նախագծի արդյունքներն ամփոփելիս հաշվի են առնվել գնային բոլոր փոփոխությունները, որոնք նախագծի իրականացման 5 ամիսների ընթացքում անդրադարձել են զամբյուղի արժեքի բարձրացմանը 1.43%-ով: Այս ցուցանիշի վրա ազդել են 2 հիմնական գործոն` սեզոնայնությունը (0.082%) և մատակարարման գնի փոփոխությունը (1.34%): Վերջինս պայմանավորված է եղել հիմնականում արտաքին գործոններով, ինչպիսիք են համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների անկայունությունը և ներքին շուկայում ինֆլյացիոն ֆոնը: Զամբյուղի արժեքի բարձրացման վրա առավելագույն ազդեցություն է ունեցել շաքարավազի թանկացումը 19.7 %-ով:
Նշենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի ապրանքների գնաճի զսպումը հնարավոր է դարձել ցանցում իրականացվող շաբաթական ակցիաների արդյունքում, որոնք զամբյուղի ընդհանուր արժեքն իջեցրել են 0.81%-ով:
Հիշեցնենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագիծը մեկնարկել է 2011թ. օգոստոսի 1-ին: Նախագծի նպատակն էր սահմանել վերահսկողություն առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ: Նախագծի շրջանակում` երկշաբաթյա պարբերականությամբ, ներկայացվում էր զամբյուղի ընթացիկ արժեքի փոփոխությունը նախորդ ցիկլի նկատմամբ:
«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծում ներառված են լայն պահանջարկ ունեցող 180 ապրանքային միավոր, ինչպես օր` շաքարավազը, Լոռի և Շիրակ պանիրները, մածունը, կաթը, կարագը, թթվասերը, մայոնեզը, ձուն, արևածաղկի ձեթը, տավարի միսը, տավարի աղացած միսը, հավը, հավի բուդը, ձուկը, հացը և լավաշը, գինին, արևածաղիկը, ձիթապտուղը, հնդկաձավարը, բրինձը, վերմիշելը, մակարոնը, անձեռոցիկը, լվացքի փոշին, աման լվանալու հեղուկը և այլ սոցիալական նշանակության ապրանքներ:
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 386.00 | 389.50 | |
| 12.70 | 13.00 | |
| 506.00 | 516.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ-ում մեկնարկեց ինտերակտիվ նախագիծ` «Քո կարծիքը»
ք . Երևան, 09 փետրվարի, 2012 թ .: ՍԹԱՐ առ և տրային ցանց ը գործարկեց նոր ինտերակտիվ նախագիծ ` « Քո կարծիքը », որի նպատակն է հաճախորդների հետ անկեղծ երկխոսությունը և կարծիքների արտահայտումը:
28.01.2012
ՍԹԱՐ-ը շնորհավորում է հայկական բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ
ՍԹԱՐ առևտրային ցանցը շնորհավորում է ողջ հայությանը` մասնավորապես զինծառայողներին և նրանց հարազատներին, հայկական զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:
18.01.2012
ՍԹԱՐ. 2011թ-ի «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի ամփոփում
ք. Երևան , 18 հունվարի, 2012 թ.: 2012 թ հունվարին ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփեց «ՍԹԱՐ սոցիալակ ա ն զամբյուղ» նախագծ ի նախորդ տարվա արդյունքները: Ա րդյունքում պարզ դարձավ , որ նախագծի մեկնարկից ` 2011 թ . օգոստոսի 1- ից մինչ դեկտեմբերի 31- ը զամբյուղի արժեքը բարձրացել է 1.43%- ով :
| Եր | Եք | Չք | Հգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | ||||
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




