Am Ru En Գլխավոր Հետադարձ կապ


ՍԹԱՐ. 2011թ-ի «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի ամփոփում ( 18.01.2012 )

Նախագծի արդյունքներն ամփոփելիս հաշվի են առնվել գնային բոլոր փոփոխությունները, որոնք նախագծի իրականացման 5 ամիսների ընթացքում անդրադարձել են զամբյուղի արժեքի բարձրացմանը 1.43%-ով:  Այս ցուցանիշի վրա ազդել են 2 հիմնական գործոն` սեզոնայնությունը (0.082%) և մատակարարման գնի փոփոխությունը (1.34%): Վերջինս պայմանավորված է եղել հիմնականում արտաքին գործոններով, ինչպիսիք են համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների անկայունությունը և ներքին շուկայում ինֆլյացիոն ֆոնը: Զամբյուղի արժեքի բարձրացման վրա առավելագույն ազդեցություն է ունեցել շաքարավազի թանկացումը 19.7 %-ով:

Նշենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ»-ի ապրանքների գնաճի զսպումը հնարավոր է դարձել ցանցում իրականացվող շաբաթական ակցիաների արդյունքում, որոնք զամբյուղի ընդհանուր արժեքն իջեցրել են 0.81%-ով:

Հիշեցնենք, որ «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագիծը մեկնարկել է 2011թ. օգոստոսի 1-ին: Նախագծի նպատակն էր սահմանել վերահսկողություն առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ: Նախագծի շրջանակում` երկշաբաթյա պարբերականությամբ, ներկայացվում էր զամբյուղի ընթացիկ արժեքի փոփոխությունը նախորդ ցիկլի  նկատմամբ:

«ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծում ներառված են լայն պահանջարկ ունեցող 180 ապրանքային միավոր, ինչպես օր` շաքարավազը, Լոռի և Շիրակ պանիրները, մածունը, կաթը, կարագը, թթվասերը, մայոնեզը, ձուն, արևածաղկի ձեթը, տավարի միսը, տավարի աղացած միսը, հավը, հավի բուդը, ձուկը, հացը և լավաշը, գինին, արևածաղիկը, ձիթապտուղը, հնդկաձավարը, բրինձը, վերմիշելը, մակարոնը, անձեռոցիկը, լվացքի փոշին, աման լվանալու հեղուկը և այլ սոցիալական նշանակության ապրանքներ:



վերադառնալ
 








ՍԹԱՐ փոխանակման կետեր
19.05.2012
Արժույթ Առք Վաճառք
USD 396.00 399.00
RUR 12.60 12.85
EUR 502.00 510.00

ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ


15.05.2012
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր

ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:

14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին

ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել »  և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:

11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին

11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:  


ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Լրատու

Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:



Ձեր էլ. հասցեն




Իմ ՍԹԱՐ


  © 2012
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom