Նորաբաց խանութը, որպես առանձին շինություն, տեղակայված է համայնքի աշխույժ հատվածում` Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկի մոտ: Խանութի ընդհանուր մակերեսը 240քմ է, որից 180քմ-ն` առևտրային տարածքն է: Այս մասնաճյուղի ինտերյերի դիզայնը իրականացված է ՍԹԱՐ-ին բնորոշ եվրոպական ժամանակակից ոճով: Ապրանքատեսականին կազմված է ավելի քան 5 000 միավորից: Սուպերմարկետի հաճախորդների համար նախատեսված է հարմարավետ ավտոկայանատեղի:
«Հասրաթյան 4 հասցեում ՍԹԱՐ սուպերմարկետի բացումը դարձավ անցնող տարում մեր ընկերության արագ զարգացման տեմպերի օրինաչափ ամփոփումը: Ուրախ ենք, որ Երևանում հայտնվեց ևս մեկ խանութ, որը համապատասխանում է սննդի մանրածախ առևտրի ոլորտում առկա եվրոպական որակի բարձր չափանիշներին», - հավելեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Ինչպես ցանցի մյուս խանութներում, այստեղ ևս, հաճախորդներին առաջարկվում է ծառայությունների լայն շրջանակ. «ՍթարՔարտ» հաճախորդների պարգևատրման ծրագրի միջոցով միավորների կուտակում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում ոչ կանխիկ վճարման հնարավորություն, տարադրամի փոխանակման կետ և բանկոմատներ: Խանութի բացման առաջին իսկ օրից կգործեն շաբաթական խթանավաճառքները, ինչպես նաև կվաճառվեն Ռոսգոստրախ Արմենիա ընկերության ԱՊՊԱ վկայագրեր /ամեն օր` ժամը 10:00-ից 23:00-ն/:
Խանութի բացման հանդիսավոր արարողությունը կսկսվի ժամը 13:00-ին, որը կգլխավորի ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 396.00 | 399.00 | |
| 12.60 | 12.85 | |
| 502.00 | 510.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր
ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:
14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին
ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել » և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:
11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին
11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




