Ս.թ. նոյեմբերի 13-ին Երևանում Կառավարության 3-րդ տանը կազմակերպվել էր Աշխատանքի տոնավաճառ, որում ՍԹԱՐ-ն ունենացավ իր մասնակցությունը' ստանալով հատուկ շնորհակալագիր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից:
«ՍԹԱՐ-ը միշտ մասնակցում է աշխատանքի տոնավաճառներին և շատ կարևորում է նմանօրինակ միջոցառումները: Ներկայումս ՍԹԱՐ-ն ապահովում է ավելի քան 1300 աշխատատեղ և այս թիվը գնալով ավելանում է»,- տեղեկացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարդկային ռեսուրսների տնօրեն Մարիաննա Էդիլյանը:
Սթար Դիվայդ ՓԲԸ-ն դեռևս 2008թ.-ից համագործակցում է Երևան քաղաքի տարբեր համայնքների «Զբաղվածության պետական ծառայությունների» հետ' պարբերաբար տեղեկացնելով այս կենտրոններին առկա հաստիքների վերաբերյալ և ստանալով հետադարձ ինֆորմացիա համապատասխան պրոֆեսիոնալների վերաբերյալ:
«Մեր ընկերության համար այս համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ ՍԹԱՐ-ում տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ինչպես բարձրագույն կրթությամբ, այնպես էլ միջին մասնագիտական կրթությամբ կամ արհեստավորները կարող են գտնել աշխատանք, իսկ շատ հաճախ այս մարդկանց գտնելը շատ դժվար է: Նմանատիպ ինֆորմացիայի մեծ քանակ առկա է հենց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություններում»,- ավելացրեց Մ. Էդիլյանը նշելով, որ նմանօրինակ արդյունավետ համագործակցությունը և նրա խրախուսման շնորհիվ կբարձրանա նաև աշխատանքի շուկայում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նկատմամբ մարդկանց վստահությունը' հիմք հանդիսանալով, որ մարդիկ աշխատանքի անհրաժեշտության դեպքում դիմեն հենց այս կառույցներին, որը բարերար ազդեցություն կունենա նաև մասնավոր սեկտորի վրա:
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 396.00 | 399.00 | |
| 12.60 | 12.85 | |
| 502.00 | 510.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր
ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:
14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին
ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել » և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:
11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին
11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




