Ս.թ. դեկտեմբերի 1-ից ՍԹԱՐ-ում գործում է Աստղային ՍթարՔարտ. այն պարգևատրման նոր ծրագիր է, որը հնարավորություն է տալիս հաճախորդին իր քարտի վրա հավաքել աստղեր (միավոր) ՍԹԱՐ սուպերմարկետներում կատարված գնումների դիմաց:
Նոր հավատարմության ծրագրի վերաբերյալ որոշումը կայացվել է ընկերության ղեկավարության կողմից դեռևս 2009թ.-ի վերջում' այս ոլորտում համաշխարհային փորձի և հայաստանյան շուկայի տենդենցի ուսումնասիրությունից հետո: Ծրագրի ֆունկցիոնալ համակարգի կատարելագործման համար կատարվել են մի շարք վերլուծություններ, ավելի մանրամասն ուսումնասիրվել են հաճախորդների հարցումները:
«Նոր համակարգը, հաճախորդների համար նախատեսված հավատարմության արդյունավետ ծրագիր է, որը կիրառում է ամենաժամանակակից տեխնոլոգիաները և ապահովում է մաքսիմալ շահավետություն այն հաճախորդների համար, ովքեր մշտապես գնումներ են կատարում ՍԹԱՐ սուպերմարկետներից: Միևնույն ժամանակ, այս քարտը ոչ միայն նյութական շահ է, այլև նաև այն գործիք է, որը հնարավորություն է ընձեռում «լսել» հաճախորդին, ավելի լավ հասկանալ նրանց և կատարելագործել մեր բիզնեսը' դարձնելով այն ավելի ու ավելի հաճախորդամետ»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը:
Ծրագրի յուրաքանչյուր նոր մասնակցի հաշվին, որպես նվեր, ավելացվում է 50 աստղ (միավոր):
Գնումների դիմաց հավաքված աստղերը (միավոր) ավտոմատ մուտքագրվում են հաճախորդի անձնական քարտի հաշվին, որոնք հետագայում դառնում են ՍթարԴրամներ, որով կարելի է վճարել յուրաքանչյուր տեսակի ապրանքի դիմաց ՍԹԱՐ առևտրային ցանցում:
Ծրագրի շրջանակում գործում են բազմաթիվ անակնկալներ և նվերներ: Օրինակ, քարտատերը ստանում է հավելյալ 2 աստղ յուրաքանչյուր 100 դրամի համար, եթե գնումներ է կատարում ՍԹԱՐ-ից իր ծննդյան օրը կամ հավելյալ 5 աստղ, եթե ձեռք է բերում հատուկ նշումով ապրանքներ և այլն: Ինչպես նաև ՍԹԱՐ-ը պլանավորում է խրախուսել իր ամենահավատարիմ հաճախորդներին, նվիրել հավելյալ աստղեր հաճախումների և կատարված գնումների չափից ելնելով: Նոր ծրագրի կարևոր կողմն է այն, որ այն հնարավորություն է տալիս հավաքել աստղեր յուրաքանչյուր տեսակի ապրանք գնելիս' անկախ նրանից այն խթանավաճառքի մեջ է, թե' ոչ:
Կարևոր է նշել, որ մոտակա 3 ամիսների ընթացքում, ներկայիս զեղչային Սթարքարտատերերը, ցանկության դեպքում, կարող են շարունակել օգտվել զեղչից: Ծրագիրը լիովին կանցնի նոր համակարգին միայն 2011թ.-ի մարտի 1-ից: Իսկ մինչև մարտի 1-ը զեղչային ՍթարՔարտ կրողները, նոր համակարգին անցնելու դեպքում, կստանան ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից նվեր 100 աստղ:
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 396.00 | 399.00 | |
| 12.60 | 12.85 | |
| 502.00 | 510.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր
ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:
14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին
ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել » և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:
11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին
11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




