Երևան, 02.12.10. Արմինֆո. ՍԹԱՐ առևտրային ցանցը ս.թ. դեկտեմբերի 1-ից ներդրել է նոր հավատարմության ծրագիր "Աստղային ՍթարՔարտ": Ինչպես տեղեկացրեցին Արմինֆո-ին ՍԹԱՐ-ի մամլո ծառայությունից, նոր պարգևատրման համակարգի համաձայն հաճախորդների քարտերին հաշվարկվում են աստղեր (միավոր) ՍԹԱՐ սուպերմարկետներում կատարված գնումների դիմաց:
Համաձայն աղբյուրի, մոտակա 3 ամիսների ընթացքում, ներկայիս ՍթարՔարտատերերը կարող են շարունակել օգտագործել իրենց զեղչային քարտերը: Ծրագիրը լիովին կանցնի նոր համակարգին միայն 2011թ.-ի մարտի 1-ից: Իսկ մինչև մարտի 1-ը զեղչային ՍթարՔարտ կրողները, նոր համակարգին անցնելու դեպքում, կստանան ՍԹԱՐ առևտրային ցանցի կողմից նվեր 100 աստղ:
Նոր հավատարմության ծրագրի վերաբերյալ որոշումը կայացվել է ընկերության ղեկավարության կողմից դեռևս 2009թ.-ի վերջում' այս ոլորտում համաշխարհային փորձի և հայաստանյան շուկայի տենդենցի ուսումնասիրությունից հետո: Ծրագրի ֆունկցիոնալ համակարգի կատարելագործման համար կատարվել են մի շարք վերլուծություններ, ավելի մանրամասն ուսումնասիրվել են հաճախորդների հարցումները: Ծրագրի յուրաքանչյուր նոր մասնակցի հաշվին, որպես նվեր, ավելացվում է 50 աստղ (միավոր):
Գնումների դիմաց հավաքված աստղերը (միավոր) ավտոմատ մուտքագրվում են հաճախորդի անձնական քարտի հաշվին, որոնք հետագայում դառնում են ՍթարԴրամներ, որով կարելի է վճարել յուրաքանչյուր տեսակի ապրանքի դիմաց ՍԹԱՐ առևտրային ցանցում:
Ինչպես ներկայացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը, նոր Աստղային Սթարքարտատերերը ՍԹԱՐ առևտրային ցանցում կստանան մինչև 10% զեղչ: Պարգևատրման նոր համակարգը կուտակային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում կիրառել ավելի անհատական մոտեցում և ներկայացնել հաճախորդներին հետաքրքիր և շահավետ առաջարկներ: Հաճախորդները հնարավորություն ունեն հավաքել աստղեր (միավորներ)' կատարելով գնումներ ՍԹԱՐ-ում, որի շնորհիվ հետագայում նրանք բավականին շատ կխնայեն գնումներ կատարելիս:
Բացի այդ, ՍԹԱՐ-ը պլանավորում է նաև խրախուսել իր ամենահավատարիմ հաճախորդներին և նվիրել հավելյալ աստղեր (միավորներ)' կախված հաճախումների քանակից և գնված ապրանքների ծավալից: Նոր համակարգի կարևորագույն առավելություններից է այն, որ նոր համակարգը, ի տարբերություն զեղչայինի, հնարավորություն է տալիս հավաքել աստղեր բոլոր տեսակի ապրանքները գնելիս, ներառյալ խթանավաճառքներում ընդգրկված ապրանքները:
Հիշեցնենք, որ ներկայումս ՍԹԱՐ առևտրային ցանցը ընդգրկում է 18 սուպերմարկետ, որոնցից մեկը գործում է Հրազդան քաղաքում, մնացած 17-ը' Երևանում: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) հանդիսանում է ՍԹԱՐ-ի բաժնետերը '28,3%, իսկ բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Հենրիկ Զախարյանցին' 71,1%:
Աղբյուր' Arminfo.info
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 396.00 | 399.00 | |
| 12.60 | 12.85 | |
| 502.00 | 510.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր
ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:
14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին
ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել » և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:
11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին
11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




