Ս.թ. հունիսի 11-ին Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում կբացվի նոր ՍԹԱՐ սուպերմարկետ, որը կլինի ՍԹԱՐ առևտրային ցանցում թվով 14-րդը, իսկ Կենտրոն համայնքում' 4-րդը և հանդես կգա որպես փոքր ֆորմատի խանութ լրիվ ինքնասպասարկմամբ:
Սուպերմարկետի առևտրային մակերեսը կազմում է 225քմ, անձնակազմը կազմված է մոտ 35 աշխատակցից: Խանութում տեղադրված է 4 դրամարկղ. շնորհիվ այս թվով դրամարկղերի կապահովվի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը: Գնահատելով մեր հաճախորդների ժամանակը և կարևորելով հարմարավետությունը խանութում ներդրվել են մի շարք նորագույն տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինքնասպասարկման կշեռքը, առաջին անգամ Հայաստանում գնի ճշտգրտման մեքենան (price checker): Բացի այդ սուպերմարկետի ծառայությունները ներառում են. "Սթարքարտի" միջոցով զեղչի ստացում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում բանկային քարտերի միջոցով վճարման հնարավորություն, ինպես նաև հատուկ վճարման տերմինալներ' կոմունալ վճարումների, ինչպես նաև ինտերնետային և բջջային կապի վճարումների համար: Բացի այդ, նպատակ ունենալով սպասարկել հասարակության տարբեր սոցիալական խմբերին, խանութը կուրախացնի այս շրջանի բնակիչներին ցածր գներով, որը կապահովվի մշտական գնային ակցիաների և հատուկ պրոմո ծրագրի' "Միշտ ցածր գին" միջոցով:
«Գործելով համայնքում և լինելով հարևան խանութ' նախ և առաջ նպատակ ունենք բավարարել մեր հաճախորդների կարիքներն' առաջարկելով որակյալ ապրանքներ ցածր գներով, ստեղծելով հարմարավետություն և հաճելի մթնոլորտ շնորհիվ եվրոպական սպասարկման և շահավետ առաջարկների, իսկ որպես համայնքի մի մաս և պատասխանատու քաղաքացի ՍԹԱՐ-ը կլինի ավելին, քան' խանութ' հասկանալով և գնահատելով համայնքի արժեքները»,- նշեց ապագա ՍԹԱՐ սուպերմարկետի տնօրեն Արմեն Օհանյանը:
Նոր ՍԹԱՐ սուպերմարկետի բացումն ՍԹԱՐ առևտրային ցանցի 5-ամյակի առթիվ իրականացվող մի շարք միջոցառումներից մեկն է:
ՍԹԱՐ խանութի պաշտոնական բացման արարողությանը ներկա կգտնվեն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը, Սթար Դիվայդ ԹԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ' Հենրիկ Զախարյանցը, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը և գլխավոր բանկիր Ալեքսանդր Բաբայանը, ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը և այլ պատվավոր հյուրեր: Մինչ պաշտոնական բացումը տեղի կունենա ՍԹԱՐ խանութի օրհնությունը Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի կողմից:
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու հունիսի 11-ին ժամը 11:00-ին Թումանյան 20 հասցեում նոր ՍԹԱՐ սուպերմարկետ բացման հանդիսավոր արարողությանը:
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 396.00 | 399.00 | |
| 12.60 | 12.85 | |
| 502.00 | 510.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր
ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:
14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին
ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել » և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:
11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին
11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




