ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը վերսկսել է "Միասին օգնենք երեխաներին" բարեգործական ամենամյա ակցիան: Միջոցառումը կազմակերպված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, որի նպատակն է դրամական միջոցների հավաքագրում լեյկեմիայով հիվանդ երեխաների համար:
Դեռևս 2009-ին ՍԹԱՐ-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, լինելով կորպորատիվ քաղաքացի, որոշեց միավորել ուժերը հաճախորդների, աշխատակիցների, մատակարարների և գործընկերների հետ և կազմակերպեց ակցիա' նպատակ ունենալով աջակցել §Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդին¦: Շնորհիվ ՍԹԱՐ առևտրային ցանցի աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների և մատակարարների 2009թ.-ին այս ֆոնդին նվիրաբերվեց 2 899 030 դրամ:
Այս տարի ակցիան մեկնարկել է մայիսի 18-ին և կշարունակվի մինչև մայիսի 31-ը: Միջոցառման ընթացքում ցանցի սուպերմարկետներում տեղադրվել են դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր: Հավաքված գումարը հունիսի 1-ին կտրամադրվի §Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդին¦, որը ստեղծվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա:
§Լեյկեմիան երեխաների մոտ հանդիպող չարորակ նորագոյացությունների շարքում զբաղեցնում է առաջին տեղը: Մինչ 1980թ-ն այն համարվում էր մահացու, սակայն բուժման ծրագրերի մշակման, բարձր չափաբաժինով դեղորայքների կիրառման շնորհիվ բուժման արդյունքները անհամեմատ լավացել են: Սկսած 1990թ. մանկական բաժանմունքի բժիշկների շնորհիվ ներդրվեցին լեյկեմիայի բուժման ժամանակակից գերմանական ծրագրերը, որոնք կիրառվում են մինչ այժմ և որոնց արդյունքում ունենք բազմաթիվ առողջացած երեխաներ, ովքեր վերադարձել են իրենց առօրյա կյանքին, սովորում են, աշխատում են, ամուսնացել են և ունեն երեխաներ: Արյան համակարգի հիվանդների երկարատև բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ են բարեկարգված, հիգիենիկ նորմերին համապատասխանող պայմաններ: Այդ պատճառով 2009թ. սեպտեմբերի 9-ին մի շարք բժիշկների և ծնողներ ջանքերով ստեղծվեց §Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամը¦, որի առաջին բարեկամը դարձավ ՍԹԱՐ առևտրային ցանցը: 2009թ. երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ՍԹԱՐ-ի կողմից կազմակերպված ակցիայի շնորհիվ հավաքագրված գումարները փոխանցվեց հիմնադրամին, որի շնորհիվ սկսվեց վերանորոգման աշխատանքները Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում, սակայն վերանորոգման աշխատանքների շարունակման, հիվանդասենյակների կահավորման և մնացած նպատակների իրականացման համար ֆինանսական միջոցների կարիք ունենք: Մենք ուրախ ենք, որ հիմնադրամն ունի ՍԹԱՐ-ի նման բարեկամ և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, ինչը կնպաստի լեյկեմիայի բուժման արդյունավետության բարձրացմանը¦,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանը:
Բարեգործության կարևորությունը գիտակցում է ոչ միայն ՍԹԱՐ-ի ղեկավարությունը, այլ նաև' աշխատակիցները. այսօրվա դրությամբ ՍԹԱՐ-ի աշխատակազմն ակցիայի շրջանակներում արդեն հավաքել է 182 000 դրամ, սակայն գումարների հավաքագրումը դեռ շարունակվում է: Իսկ ակցիայի ավարտից հետո Ընկերությունը հաճախորդների, աշխատակիցների կողմից նվիրաբերված գումարին կավելացնի ևս 1մլն դրամ:
Այս ակցիան իրականացվում է ՍԹԱՐ առևտրային ցանցի կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում, որն իրականացնում է մի շարք ծրագրեր ինչպես մանուկների կրթության և առողջության աջակցման ոլորտում, այնպես էլ կրթության զարգացման, բնապահպանության և այլ ոլորտներում:
Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամը HSBC բանկ 005-050281-101 USD HSBC բանկ 005-050281-001 AMD (+374 10) 28 44 59, (+374 94) 151518| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 385.00 | 389.50 | |
| 11.80 | 12.20 | |
| 488.00 | 497.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ-ը շնորհավորում է հայկական բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ
ՍԹԱՐ առևտրային ցանցը շնորհավորում է ողջ հայությանը` մասնավորապես զինծառայողներին և նրանց հարազատներին, հայկական զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:
18.01.2012
ՍԹԱՐ. 2011թ-ի «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի ամփոփում
ք. Երևան , 18 հունվարի, 2012 թ.: 2012 թ հունվարին ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփեց «ՍԹԱՐ սոցիալակ ա ն զամբյուղ» նախագծ ի նախորդ տարվա արդյունքները: Ա րդյունքում պարզ դարձավ , որ նախագծի մեկնարկից ` 2011 թ . օգոստոսի 1- ից մինչ դեկտեմբերի 31- ը զամբյուղի արժեքը բարձրացել է 1.43%- ով :
27.12.2011
ՍԹԱՐ. նոր խանութ ամանորին
ք. Երևան , 27 դեկտեմբերի, 2011թ.: ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ընդլայնվել` ս.թ.-ի դեկտեմբերի 28-ին բացելով այս տարվա վերջին` թվով 28-րդ ՍԹԱՐ խանութը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, ուր արդեն իսկ գործում են ցանցի 3 այլ խանութներ:
| Եր | Եք | Չք | Հգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | ||||
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




