Am Ru En Գլխավոր Հետադարձ կապ


Միասին օգնենք երեխաներին ( 25.05.2010 )

ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցը վերսկսել է  "Միասին օգնենք երեխաներին" բարեգործական ամենամյա ակցիան: Միջոցառումը կազմակերպված է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, որի նպատակն է դրամական միջոցների հավաքագրում  լեյկեմիայով հիվանդ երեխաների համար:

Դեռևս 2009-ին ՍԹԱՐ-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախաշեմին, լինելով կորպորատիվ քաղաքացի, որոշեց միավորել ուժերը հաճախորդների, աշխատակիցների, մատակարարների և գործընկերների հետ և կազմակերպեց ակցիա' նպատակ ունենալով աջակցել §Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդին¦: Շնորհիվ ՍԹԱՐ առևտրային ցանցի աշխատակիցների, հաճախորդների, գործընկերների և մատակարարների 2009թ.-ին այս ֆոնդին նվիրաբերվեց 2 899 030 դրամ:

Այս տարի ակցիան մեկնարկել է մայիսի 18-ին և կշարունակվի մինչև մայիսի 31-ը: Միջոցառման ընթացքում ցանցի սուպերմարկետներում տեղադրվել են դրամական միջոցների հավաքագրման համար նախատեսված արկղեր: Հավաքված գումարը հունիսի 1-ին կտրամադրվի §Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական ֆոնդին¦, որը ստեղծվել է Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական բաժանմունքի հիման վրա:

§Լեյկեմիան երեխաների մոտ հանդիպող չարորակ նորագոյացությունների շարքում զբաղեցնում է առաջին տեղը: Մինչ 1980թ-ն այն համարվում էր մահացու, սակայն բուժման ծրագրերի մշակման, բարձր չափաբաժինով դեղորայքների կիրառման շնորհիվ բուժման արդյունքները անհամեմատ լավացել են: Սկսած 1990թ. մանկական բաժանմունքի բժիշկների շնորհիվ ներդրվեցին լեյկեմիայի բուժման ժամանակակից գերմանական ծրագրերը, որոնք կիրառվում են մինչ այժմ և որոնց արդյունքում ունենք բազմաթիվ առողջացած երեխաներ, ովքեր վերադարձել են իրենց առօրյա կյանքին, սովորում են, աշխատում են, ամուսնացել են և ունեն երեխաներ: Արյան համակարգի հիվանդների երկարատև բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ են բարեկարգված, հիգիենիկ նորմերին համապատասխանող պայմաններ: Այդ պատճառով 2009թ. սեպտեմբերի 9-ին մի շարք բժիշկների և ծնողներ ջանքերով ստեղծվեց §Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամը¦, որի առաջին բարեկամը դարձավ ՍԹԱՐ առևտրային ցանցը: 2009թ. երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ՍԹԱՐ-ի կողմից կազմակերպված ակցիայի շնորհիվ հավաքագրված գումարները փոխանցվեց հիմնադրամին, որի շնորհիվ սկսվեց վերանորոգման աշխատանքները Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում, սակայն վերանորոգման աշխատանքների շարունակման, հիվանդասենյակների կահավորման և մնացած նպատակների իրականացման համար  ֆինանսական միջոցների կարիք ունենք: Մենք ուրախ ենք, որ հիմնադրամն ունի ՍԹԱՐ-ի նման բարեկամ և հուսով ենք, որ մեր համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, ինչը կնպաստի լեյկեմիայի բուժման արդյունավետության  բարձրացմանը¦,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանը:

Բարեգործության կարևորությունը գիտակցում է ոչ միայն ՍԹԱՐ-ի ղեկավարությունը, այլ նաև' աշխատակիցները. այսօրվա դրությամբ ՍԹԱՐ-ի աշխատակազմն ակցիայի շրջանակներում արդեն հավաքել է 182 000 դրամ, սակայն գումարների հավաքագրումը դեռ շարունակվում է: Իսկ ակցիայի ավարտից հետո Ընկերությունը հաճախորդների, աշխատակիցների կողմից նվիրաբերված գումարին կավելացնի ևս 1մլն դրամ:

Այս ակցիան իրականացվում է ՍԹԱՐ առևտրային ցանցի կորպորատիվ սոցիալական քաղաքականության շրջանակներում, որն իրականացնում է մի շարք ծրագրեր ինչպես մանուկների կրթության և առողջության աջակցման ոլորտում, այնպես էլ կրթության զարգացման, բնապահպանության և այլ ոլորտներում:

Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամը
HSBC բանկ 005-050281-101 USD
HSBC բանկ 005-050281-001 AMD
(+374 10) 28 44 59,  (+374 94) 151518
վերադառնալ
 








ՍԹԱՐ փոխանակման կետեր
19.05.2012
Արժույթ Առք Վաճառք
USD 396.00 399.00
RUR 12.60 12.85
EUR 502.00 510.00

ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ


15.05.2012
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր

ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:

14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին

ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել »  և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:

11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին

11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:  


ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Լրատու

Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:



Ձեր էլ. հասցեն




Իմ ՍԹԱՐ


  © 2012
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom