20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրված ու դաժանաբար իրականացված երիտթուրքական քաղաքականության հետևանքով իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, առողջությունը, ի վերջո, հայրենիքը կորցրած մի ամբողջ սերունդ անողոքաբար զրկվեց ապրելու իրավունքից. մեր ժողովրդի մի հսկայական հատված սառնասրտորեն ոչնչացվեց, իսկ որոշ մասը, հաղթահարելով աննկարագրելի դժվարություններ, մազապուրծ եղավ արտերկիր: Մեզ համար, որպես Մեծ Եղեռնը վերապրածների ժառանգներ, սա ոչ միայն դաժան պատմական իրողություն է, այլ նաև' ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս:
Այսօր ողջ հայությունը գլուխ է խոնարհում, սգում և իր հարգանքի տուրքը մատուցում Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակին: Երբևէ չմոռանալով անցյալի վիշտը և վերաիմաստավորելով պատմական դասերը' մենք պետք է հպարտությամբ շարժվենք առաջ' կառուցելով կայուն պետություն' հիշելով, որ կայունության գլխավոր գրավականը միասնականությունն է: Համախմբելով մեր ուժերը' միասին կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները, հասնել խաղաղության, ներդաշնակության ու ամբողջականության, և այդ մթնոլորտում կերտված հայրենիքը թողնել ժառանգություն մեր սերունդներին, փոխանցել նրանց մի պետություն, որ, բարձր պահելով իր արժանապատվությունը, համագործակցում է տարածաշրջանի պետությունների հետ հանուն մեկ ընդհանուր նպատակի' խաղաղության և համերաշխության պահպանման:
Վահան Քերոբյան
23.04.2010թ.
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 385.00 | 389.50 | |
| 11.80 | 12.20 | |
| 488.00 | 497.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ-ը շնորհավորում է հայկական բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ
ՍԹԱՐ առևտրային ցանցը շնորհավորում է ողջ հայությանը` մասնավորապես զինծառայողներին և նրանց հարազատներին, հայկական զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:
18.01.2012
ՍԹԱՐ. 2011թ-ի «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի ամփոփում
ք. Երևան , 18 հունվարի, 2012 թ.: 2012 թ հունվարին ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփեց «ՍԹԱՐ սոցիալակ ա ն զամբյուղ» նախագծ ի նախորդ տարվա արդյունքները: Ա րդյունքում պարզ դարձավ , որ նախագծի մեկնարկից ` 2011 թ . օգոստոսի 1- ից մինչ դեկտեմբերի 31- ը զամբյուղի արժեքը բարձրացել է 1.43%- ով :
27.12.2011
ՍԹԱՐ. նոր խանութ ամանորին
ք. Երևան , 27 դեկտեմբերի, 2011թ.: ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ընդլայնվել` ս.թ.-ի դեկտեմբերի 28-ին բացելով այս տարվա վերջին` թվով 28-րդ ՍԹԱՐ խանութը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, ուր արդեն իսկ գործում են ցանցի 3 այլ խանութներ:
| Եր | Եք | Չք | Հգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | ||||
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




