Am Ru En Գլխավոր Հետադարձ կապ


ՍԹԱՐ. «Միշտ ցածր գին» ծրագրի ռեկորդային ցուցանիշները ( 23.04.2010 )

 

2010 թվականի ապրիլ ամսին «Միշտ ցածր գին» ծրագրի շրջանակում ներկայացված ապրանքների վաճառքի մասնաբաժինը ՍԹԱՐ առևտրային ցանցի ընդհանուր վաճառքներում կազմել է 26%: Արդյունքը տպավորիչ է' հաշվի առնելով, որ ցանցում ներկայացված են միջինում 10 000 ԱՊՄ, իսկ ծրագրի շրջանակում' 300 ԱՊՄ:

Վստահաբար կարելի է ասել, որ «Միշտ ցածր գին» ծրագիրն ավելին է, քան' գնային քաղաքականությունը. այն իր ազդեցությունն է թողնում շուկայում ապրանքների գների վրա: Սննդային ապրանքների շուկայում «Միշտ ցածր գին» ծրագրի շրջանակում ներկայացված ապրանքների գների նկատմամբ զգայունության աստիճանը շատ բարձր է. սրա ապացույցն է ծրագրի ներդրման սկզբից այլ առևտրային կետերում այս ապրանքների գների իջեցումը, որն իր անմիջական ազդեցությունն է թողնում սպառողական զամբյուղի արժեքի վրա:

«Միշտ ցածր գին» ծրագրի շրջանակում ընդգրկված ապրանքների գներն միջինում իջեցվել են 10-14%, որի արդյունքում շատ ապրանքներ վաճառվում են գրեթե ինքնարժեքով, քանի որ, որպես կանոն, վերադիրը սոցիալապես կարևոր ապրանքներում շատ ցածր տոկոս է կազմում:

Այս ծրագրի շրջանակում ներկայացված ապրանքների ընդհանուր վաճառքն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 19,68%-ով: Վերջին եռամսյակի ընթացքում ընդհանուր դրամարկղի կտրոնների թվում «Միշտ ցածր գին» ծրագրի շրջանակում ներկայացված ապրանքատեսակներով կտրոնների թիվը կազմում է ավելի քան 50%:

Շնորհիվ «Միշտ ցածր գին» ծրագրի իրականացման, նրա շրջանակում ներկայացված ապրանքների թանկացումը կազմել է 1,66%' չնայած 2009թ.-ի սպառողական գների ինդեքսն աճել է 6,5%-ով. թանկացման «առյուծի բաժինը» ընկնում է շաքարավազին' 41%, հացին' 21,27%, տավարի մսին' 6,95%:   

Ծրագրի մասին. «Միշտ ցածր գին» ծրագիրը սկսել է գործել 2009թ.-ի օգոստոսից և հանդիսանում է ՍԹԱՐ առևտրային ցանցի գնային քաղաքականության մի մասը: Ծրագրի նպատակն է առաջարկվող տեսականու գների հետևողական պահպանումը միջին շուկայական գնից ցածր: Ծրագրի առաջին փուլում ռազմավարության հիմքը դարձան 120 լայն սպառման ապրանքները, որոնք սոցիալապես շատ կարևոր են, ներառված են սպառողական զամբյուղում, ինչպես նաև ամենահայտնի բրենդային ապրանքներ, որոնք մեծ պահանջարկ ունեն սպառողների շրջանում: Մինչև 2009թ.-ի վերջը «Միշտ ցածր գին» ծրագրում ընդգրկված ապրանքների քանակն երկու անգամ ավելացել է. սկզբում մինչև' 150, ավելի ուշ' 200, իսկ ս.թ. փետրվարից ծրագրում ներառվեց ընդհանուր առմամբ 300 ապրանքատեսակ:

Այս ծրագիրը մշտական բնույթ է կրում, ի տարբերություն երկշաբաթյա գնային ակցիաների, որոնց շրջանակում ներկայացվող ապրանքատեսականին անընդհատ փոփոխվում է' կախված սեզոնայնությունից, թեմատիկ առաջարկներից և այլն: Նմանօրինակ ծրագրերը հաջողությամբ իրականացվում են արտերկրում և կարևոր տեղ են զբաղեցնում խոշոր ցանցերի գնային քաղաքականության մեջ:

Մինչ տարեվերջ ՍԹԱՐ-ը պլանավորում է ավելացնել «Միշտ ցածր գին» ծրագրում ընդգրկված ապրանքների թիվը մինչև 500-ի:

 

վերադառնալ
 








ՍԹԱՐ փոխանակման կետեր
06.02.2012
Արժույթ Առք Վաճառք
USD 385.00 389.50
RUR 11.80 12.20
EUR 488.00 497.00

ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ


28.01.2012
ՍԹԱՐ-ը շնորհավորում է հայկական բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ

ՍԹԱՐ առևտրային ցանցը շնորհավորում է ողջ հայությանը` մասնավորապես զինծառայողներին և նրանց հարազատներին, հայկական զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:

18.01.2012
ՍԹԱՐ. 2011թ-ի «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի ամփոփում

ք. Երևան , 18 հունվարի, 2012 թ.: 2012 թ հունվարին ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփեց «ՍԹԱՐ սոցիալակ ա ն զամբյուղ» նախագծ ի նախորդ տարվա արդյունքները: Ա րդյունքում պարզ դարձավ , որ նախագծի մեկնարկից ` 2011 թ . օգոստոսի 1- ից մինչ դեկտեմբերի 31- ը զամբյուղի արժեքը բարձրացել է 1.43%- ով : 

27.12.2011
ՍԹԱՐ. նոր խանութ ամանորին

ք. Երևան , 27 դեկտեմբերի, 2011թ.: ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ընդլայնվել` ս.թ.-ի դեկտեմբերի 28-ին բացելով այս տարվա վերջին` թվով 28-րդ ՍԹԱՐ խանութը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, ուր արդեն իսկ գործում են ցանցի 3 այլ խանութներ: 


ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
12345
6789101112
13141516171819
20212223242526
272829

Լրատու

Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:



Ձեր էլ. հասցեն




Իմ ՍԹԱՐ


  © 2012
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom