Սույն թվականի ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին Էրեբունի վարչական շրջանի «Արեշ» պուրակում տեղի կունենա ծառատունկ, որը կիրականացվի ՍԹԱՐ առևտրային ցանցի աշխատակիցների կողմից կամավոր հիմունքներով: Արդեն ավանդույթ դարձած գարնանային ծառատունկն իրականացվում է ցանցի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում:
Հարկ է նշել, որ նախապես Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) մասնագետների կողմից կատարվել է տարածքի զննում, որոշվել են տնկվող' տարածքին համապատասխանող, ծառատեսակները, ինչպես նաև անհրաժեշտ թվաքանակը: Ծառատունկի օրը ընկերության կամավորները կկազմակերպեն քարերից և աղբից տարածքի մաքրման և հողի փխրման աշխատանքներ, որից հետո կտնկվեն թվով 60 թեղի, սոսի, թխկի, հացենի ծառատեսակները, ինչպես նաև թփատեսակներ:
«Կանաչ գոտու դերը շատ կարևոր է յուրաքանչյուր համայնքի համար: Համայնքի բնակիչները դա առավել սուր են գիտակցում, երբ իրենց լուման են ունենում այդ գոտու ստեղծմանն ու պահպանմանը: Ավանդույթ դարձած ծառատունկի կազմակերպումը շարունակական գործընթաց է, որում ՍԹԱՐը, որպես համայնքի պատասխանատու անդամ, իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում' աջակցելով Երևան քաղաքում կանաչ գոտու սահմանների ընդլայնմանը»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Ծառատունկին կմասնակցի նաև Էրեբունի Վարչական շրջանի ղեկավար' Արմեն Հարությունյանն, ով սիրով համաձայնվեց աջակցել այս միջոցառմանը և խոստացավ հետագայում նույնպես հետևել պուրակի պահպանությանը: Ծառատունկին կմասնակցեն նաև ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վ. Քերոբյանը և Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) ներկայացուցիչները:
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 396.00 | 399.00 | |
| 12.60 | 12.85 | |
| 502.00 | 510.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր
ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:
14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին
ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել » և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:
11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին
11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




