ՍԹԱՐ առևտրային ցանցը, համաձայն 26.02.2010թ. մամլո հաղորդագրության, մարտի 1-ին իրականացրեց «Լայնամասշտաբ գնային իջեցում» նախագիծը' հաստատված անցյալ շաբաթ ընկերության Տնօրենների խորհրդի կողմից: Գնային իջեցումը տարածվում է ավելի, քան 5000 ապրանքային միավորի վրա, որոնք ընդգրկում են տարբեր կատեգորիաների ապրանքներ' և սննդային, և ոչ սննդային: Այդ ապրանքները ՍԹԱՐ ցանցի խանութներում առանձնացվում են կարմիր գնապիտակներով: Գնային իջեցումն իրականացվել է միջինում 5-20 տոկոս չափով' կախված ապրանքային կատեգորիայից և նրանց սպառման քանակից: Սա ևս մեկ քայլ է մեր հասարակությանն ընդառաջ' աճող ինֆլյացիայի և բնակչության եկամուտների նվազման պայմաններում:
Անցյալ տարվա մարտ ամսից գների զսպումը դարձել է ՍԹԱՐ առևտրային ցանցի առաջնակարգ խնդիրներից մեկը' ի պատասխան տնտեսական ճգնաժամին: 2009թ.-ի մարտ ամսին ամերիկյան դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման հետևանքով տեղի ունեցավ գնային պայթյուն, որին անմիջապես արձագանքեց ՍԹԱՐ ընկերության ղեկավարությունը' հայտարարելով մատակարարների հետ բանակցությունների նոր փուլի վերսկսման մասին, որն ուղղված էր գների աճի զսպմանը: «Մեր սպառողների վստահությունը մեզ համար վեր է ամենից, և մենք կարդարացնենք այն», - այն ժամանակ նշեց ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Ողջ տարվա ընթացքում ցանցն ակտիվորեն իրականացրել է գնային իջեցումներով կանոնավոր (երկշաբաթյա) խթանավաճառքների նախագիծն ինչպես սեզոնային, այնպես էլ լայն սպառման ապրանքների համար: Սպառողներին հնարավորություն է ընձեռվել ձեռք բերել ապրանքներ 50 տոկոս զեղչով, մեծածախ գնով, ինչպես նաև' ինքնարժեքից ցածր: Իսկ 2009-ի օգոստոսին ՍԹԱՐ ցանցն իրականացրեց նոր ծրագիր' «Միշտ ցածր գին», որի էությունը կայանում էր առաջարկվող 120 ամենահայտնի ապրանքների գների հետևողական պահպանումը միջին շուկայական գնից ցածր: Ծրագրի մեկնարկից կես տարի անց ապրանքային միավորների քանակը հասել է 300-ի:
«Այս լայնամասշտաբ գնային իջեցումը հնարավոր դարձավ իրականացնել 2009-ի հուլիսին իրականացված ընկերության վերակազմակերպման և բոլոր բիզնես գործառույթների օպտիմիզացիայի շնորհիվ », - նշեց ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը մարտի 3-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 385.00 | 389.50 | |
| 11.80 | 12.20 | |
| 488.00 | 497.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ-ը շնորհավորում է հայկական բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ
ՍԹԱՐ առևտրային ցանցը շնորհավորում է ողջ հայությանը` մասնավորապես զինծառայողներին և նրանց հարազատներին, հայկական զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:
18.01.2012
ՍԹԱՐ. 2011թ-ի «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի ամփոփում
ք. Երևան , 18 հունվարի, 2012 թ.: 2012 թ հունվարին ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփեց «ՍԹԱՐ սոցիալակ ա ն զամբյուղ» նախագծ ի նախորդ տարվա արդյունքները: Ա րդյունքում պարզ դարձավ , որ նախագծի մեկնարկից ` 2011 թ . օգոստոսի 1- ից մինչ դեկտեմբերի 31- ը զամբյուղի արժեքը բարձրացել է 1.43%- ով :
27.12.2011
ՍԹԱՐ. նոր խանութ ամանորին
ք. Երևան , 27 դեկտեմբերի, 2011թ.: ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ընդլայնվել` ս.թ.-ի դեկտեմբերի 28-ին բացելով այս տարվա վերջին` թվով 28-րդ ՍԹԱՐ խանութը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, ուր արդեն իսկ գործում են ցանցի 3 այլ խանութներ:
| Եր | Եք | Չք | Հգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | ||||
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




