Am Ru En Գլխավոր Հետադարձ կապ


ՍԹԱՐ առևտրային ցանցում «Միշտ ցածր գին» 300 ամենահայտնի ապրանքների համար ( 23.02.2010 )

 

Հայաստանում գործող խոշորագույն ՍԹԱՐ առևտրային ցանցը «Միշտ ցածր գին» ծրագրի շրջանակում իջեցրել է ևս 100 ամենահայտնի ապրանքների գները. ս.թ. փետրվարի 23-ից ծրագրում կներառվեն ընդհանուր առմամբ 300 ապրանք:

«Միշտ ցածր գին»  ծրագիրը սկսել է գործել 2009-ի օգոստոսից, որի էությունն առաջարկվող տեսականու գների հետևողական պահպանումն է միջին շուկայական գնից ցածր: Ծրագրի առաջին փուլում ռազմավարության հիմքը դարձան 120 ամենակարևոր լայն սպառման ապրանքները, որոնք սոցիալապես շատ կարևոր էին, ներառված էին սպառողական զամբյուղի մեջ, ինչպես նաև ամենահայտնի բրենդային ապրանքներ, որոնք մեծ պահանջարկ ունեին սպառողների շրջանում: Մինչև 2009թ-ի վերջը «Միշտ ցածր գին» ծրագրում ընդգրկված ապրանքների քանակն երկու անգամ ավելացվել է. սկզբում մինչև' 150, ավելի ուշ' 200:

Ամենահայտնի ապրանքների գների իջեցման փորձը մեծ հաջողություն է վայելում արտասահմանում, առանձնապես, այնպիսի մանրածախ առևտրային ցանցերում, ինչպիսիք են Wal-Mart և ASDA: Այս ծրագիրը մշտական բնույթ է կրում, ի տարբերություն գնային ակցիաների, որոնք տևում են երկու շաբաթ և ունեն անընդհատ փոփոխվող ապրանքային տեսականի:

Ցանցի կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանի խոսքերով, «Միշտ ցածր գին» ծրագրի շրջանակում ներկայացված ապրանքների վաճառքն աճել է 4-5 անգամ: «Մենք համարում ենք այս ծրագիրն հաջողված, քանի որ այն տնտեսապես հիմնավորված է, իսկ նրա նպատակները համահունչ են մեր ընկերության առաքելությանը: Յուրաքանչյուր հայկական ընտանիք ՍԹԱՐ սուպերմարկետում կկարողանա գտնել ապրանքներ, որոնք կհամապատասխանեն նրա պահանջմունքներին և ֆինանսական հնարավորություն­ներին», - նշել է Ն. Ավետիսյանը:

Մինչ տարեվերջ ՍԹԱՐ-ը պլանավորում է ավելացնել «Միշտ ցածր գին» ծրագրում ընդգրկված ապրանքների թիվը մինչև 500-ի:

 

վերադառնալ
 








ՍԹԱՐ փոխանակման կետեր
19.05.2012
Արժույթ Առք Վաճառք
USD 396.00 399.00
RUR 12.60 12.85
EUR 502.00 510.00

ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ


15.05.2012
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր

ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:

14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին

ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել »  և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:

11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին

11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:  


ԵրԵքՉքՀգՈւրՇբԿր
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Լրատու

Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:



Ձեր էլ. հասցեն




Իմ ՍԹԱՐ


  © 2012
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom