Հովանավորությունը հիմնականում կապված է տարածքի վարձակալության գումարի վճարման հետ, որտեղ գտնվում է կրթական համալիրը: 2009թ.-ին դպրոցի տնօրենը բազմիցս բախվել է դպրոցի արտաքսման խնդրի հետ, և հետևաբար' փակման:
«Բարիկ-Ա» բարեգործական դպրոցը հիմնադրվել է 1995թ. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Դպրոցում սովորում են հիմնականում զոհված ազատամարտիկների, երկկողմանի, միակողմանի ծնողազուրկ երեխաները, որոնք շնորհիվ այս բարեգործական դպրոցի ստանում են արժանավայել և բարձրակարգ կրթություն:
«Մենք պլանավորում ենք հովանավորել դպրոցը ոչ միայն տրամադրելով նյութական միջոցներ, այլ նաև կազմակերպել նվերներով այցեր, շփվելով երեխաների հետ և կազմակերպելով մեզ մոտ հետաքրքիր էքսկուրսիաներ», - նշում է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Հովանավորի պաշտոնական կոչման հանձման, դպրոցի գործունեության և խնդիրների վերաբերյալ պետության և հասարակության ուշադրության սևեռման համար, հունվարի 26-ին պլանավորվում է ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարության այցելությունը դպրոց: Այցի նպատակն է ծանոթանալ աշակերտների, ինչպես նաև կրթական հաստատության մանկավարժական խմբի հետ, հանձնել նվերներ, ինչպես նաև միասին շրջել դպրոցում: Ծրագրի վերջում տեղի կունենա դպրոցի հիմնադիր և տնօրեն Աննա Բարիկյանի, հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Պետանյանի և ՍԹԱՐ ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի ելույթը, ինչպես նաև Պաշտոնական հովանավորի Սերտիֆիկատի հանձնումը:
Սպասում ենք Ձեզ հետևյալ հասցեում. Կոմիտաս 37 (Րաֆֆու դպրոց)
Հունվարի 26-ին, սկիզբը ժամը' 13:00-ին
Միջոցառման մասնակիցներն են.
1. ՍԹԱՐ ցանցի գործադիր տնօրեն ՎահանՔերոբյան
2. ՍԹԱՐ ցանցի ներկայացուցիչներ' Ն. Ավետիսյան, Ա. Պողոսյան, Ա. Ասլանյան,
3. «Բարիկ-Ա» բարեգործական միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Բարիկյան
4. Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Պետանյան
| Եր | Եք | Չք | Հգ | Ուր | Շբ | Կր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | ||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 |
| 27 | 28 | 29 | 30 | |||
ՍԹԱՐ-ը զսպում է հացի գնի թանկացումը
ՍԹԱՐ առևտրային ցանցը զսպում է հացի գնի թանկացումը և հավաստիացնում է, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի:
«ՍԹԱՐ-ում հացի գինը չի բարձրացել և չի բարձրանալու: ՍԹԱՐ-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը. ելնելով հաճախորդների շահերից և տեղի չտալով շուկայում առկա սպեկուլյացիային
ավելին
06.08.2010ՍԹԱՐ-ում «Դպրոցական տոնավաճառ»
ՍԹԱՐ առևտրային ցանցն օգոստոսին իր հաճախորդներին է առաջարկում այն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցական սեզոնի համար:
ավելին
22.06.2010«Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիայի 2010թ.-ի արդյունքները
ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները: Ինչպես 2009-ին ակցիան կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ,
ավելին
ՍթարՊՐՈՄՈ | ՍթարՔԱՐՏ | ՍթարԲՐԵՆԴ | ՍթարՍԵՐՎԻՍ | ՍթարՍՈՑԻԱԼ


