Իմ ՍԹԱՐ Սուպերմարկետներ Բաղադրատոմսեր ՍթարՊՐՈՄՈ ՍթարՔԱՐՏ ՍթարԲՐԵՆԴ ՍթարՍԵՐՎԻՍ ՍթարՍՈՑԻԱԼ
Այս նախագիծը սկսել է իրականացվել 2007թ., որը մեզ թույլ տվեց լինել առաջինը Հայաստանում սեփական ապրանքանիշի զարգացման գործընթացում:
ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի ապրանքային տեսականին ձևավորվում է մեր հաճախորդների ամենօրյա պահանջների վերաբերյալ մանրամասն վերլուծությունների արդյունքների հիման վրա:
Անմիջականորեն համագործակցելով արտադրողի հետ' մենք վերահսկում ենք մեր դարակաշարերի վրա ապրանքների որակը' հոգալով մեր ցանցի նկատմամբ վստահության ձևավորման և իմիջի մասին: ՍԹԱՐ ապրանքանիշի ապրանքների որակը չի զիջում տեղական առաջատար արտադրողների ապրանքների որակին, բայց միևնույն ժամանակ, որպես կանոն, առաջարկվում է մոտ 15-20% ցածր գնով: ՍԹԱՐ ապրանքանիշի հիմնական հայեցակարգն ապրանքների գների հասանելիությունն է հասարակության լայն խավին և մեր հաճախորդների ընտանեկան բյուջեի խնայողությունը:
ՍԹԱՐ ապրանքանիշի ապրանքների նկատմամբ պահանջարկի մշտական բարձրացումը խոսում է ապրանքանիշի հայտնիության մասին մեր հաճախորդների շրջանում:
Եթե Դուք ունեք առարկություններ կամ մեկնաբանություններ այս ապրանքանիշի ապրանքների որակի վերաբերյալ, կարող եք գրել Ձեր կարծիքը և ուղարկել փաթեթավորման վրա նշված հասցեով կամ info@star.am
ՍԹԱՐ Սեփական ապրանքանիշ
ՋուրԿատեգորիայում ներկայացված են աղբյուրի և հանքային ջուր տարբեր չափի տարաներով, ինչպես նաև աղբյուրի ջուր` հատուկ սպորտքափ կոչվող տարայով, որը հարմար է ակտիվ ապրելակերպ վարող մարդկանց համար:
Գազավորված ըմպելիքներ, կվասՏեսականիում ներկայացված է գազավորված ըմպելիքների` կոլա, նարինջ, կիտրոն տարբեր չափի տարաներով:
Կոնյակ. ԱՄԱՐԱՍհայակական կոնյակի բարի ավանդույթները ներկայացված են այս կոնյակում:
Գինի. ՆՈՒԱՐԴԳինիների տեսականին ներառում է չորս տեսակի գինի. կիսաքաղցր խաղողի գինի, քիշմիշ, սպիտակ կիսաքաղցր, ինչպես նաև մորի:
Թարմ գյուղմթերքԱյս կատեգորիայում ներկայացված է շամպինյոն` հատուկ 0,5կգ փաթեթավորմամբ, որն ապահովում է ապրանքի թարմությունը և հասանելիությունը:
Պահածոներ, մարինադներՆերկայացված է պահածոների լայն տեսականի, որը ներառում է բադրիջանի խավիար, տոմատի մածուկ, աջիկա, մարինացված վարունգ, սունկ և այլն:
ՆախաճաշԵգիպտացորենի փաթիլներ. քաղցր, բանանի համով, ազնվամորի:
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 396.00 | 399.00 | |
| 12.60 | 12.85 | |
| 502.00 | 510.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ. ողջ տեսականին ինքնարժեքից ցածր
ք . Երևան , 15 մայիսի , 2012 թ .: Մայիսի 15-ից 31-ը Դավիթ Անհաղթ 21 հասցեում գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի ողջ ապրանքատեսականին կվաճառվի ինքնարժեքից ցածր գներով:
14.05.2012
ՍԹԱՐ. Միասին օգնենք երեխաներին
ք . Երևան , 14 մայիսի , 2012 թ .: ՍԹԱՐ առևտրային ցանց ում մեկնարկ եց « Միասին օգնենք երեխաներին » բարեգործական ակցիան, որի միջոցով ՍԹԱՐ-ը նպատակ ունի դրամական օգնություն ցուցաբերել «Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին »: Նախագծի կարգախոսն է « ուզում եմ ապրել » և նվիրված է Երեխաների Պաշտպանության Միջազգային Օրվան:
11.05.2012
ՍԹԱՐ առևտրային ցանցը և «ԱրմենՏել»-ը հայտարարում են երկարատև համագործակցության մասին
11 մայիսի, 2012, Երևան. «Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




