Am Ru En Գլխավոր Հետադարձ կապ




Իմ ՍԹԱՐ


Ռուլետ
շոգեխաշած  տավարի մսից

Բաղադրություն
  • 800գ տավարի միս`
  • 100գ հալած պանիր 
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1 ճ.գ. հազվեվարդ(розмарин)
  • 200գ մարինացված սունկ
  • 2 ճ.գ. հալեցրած յուղ/կարագ
  • 1 հատ գազար
  • 1 գլուխ սոխ
  • 400գ արգանակ 
 
Սոուսի համար
  • 1.5 ճ.գ ցորենի ալյուր
  • 150-200գ սերուցք
  • սոյայի սոուս


Պատրաստման եղանակ

Բարակ շերտով կտրեք տավարի միսը և ծեծեք, այնուհետև համեմեք աղով և պղպեղով ըստ ճաշակի:

Մսի շերտի վրա ավելացրեք պանիրը, սունկը,  քերած սխտորը և հազվեվարդը:  

Միսը խողովակաձև փաթաթեք և թելով կապեք, որից հետո տապակեք կարագի մեջ: Ավելացրեք մանրացված գազարը, սոխը և արգանակը (200գ), ապա շարունակեք շոգեխաշել:

Միսը հանեք տապակի մեջից, ավելացրեք մնացած արգանակը, սունկի ջուրը և հասցրեք եռման աստիճանի, որից հետո քամեք արգանակը` տրորելով բանջարեղենը: Արգանակի մեջ ավելացրեք ալյուր և շարունակեք եփել` մինչև  արգանակի պնդանալը, ապա ավելացրեք սերուցքը:

Ռուլետը կտրատեք և մատուցեք սոուսի հետ: Մատուցելուց առաջ ձևավորեք բանջարեղենով և համտեսեք հյութով: 








Իմ ՍԹԱՐ


  © 2012
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom