վանիլային սոուսով և ազնվամորու մուրաբայով
Պատրաստման եղանակ
Խմորի պատրաստման համար խառնեք ալյուրը, աղը, ձուն, սերուցքային կարագը, խմորիչը և տաք ջուրը: Խմորը լավ հունցելուց հետո թողեք այն մնա սենյակային ջերմաստիճանի պայմաններում 30 րոպե:
Խնձորի կեղևը մաքրեք, որից հետո խնձորը կտրատեք բարակ կտորների և պատեք դրանք կիտրոնի հյութով, որպեսզի խնձորները չսևանան: Այնուհետև խնձորի հետ խառնեք մայրու ընկույզը, չամիչը, նախապես մանրացված ընկույզը, վանիլինը, շաքարավազը և դարչինը:
Խմորը բարակ շերտով գրտնակեք սրբիչի վրա և վրայից քսեք բուսական յուղը, ապա լցրեք պատրաստված միջուկը և խմորը սրբիչի օգնությամբ ռուլետաձև փաթաթեք: Ռուլետի վրայից քսեք հալեցված սերուցքային կարագը և տեղափոխեք տապակի վրա:
Թխվածքը թխեք 180օC ջերմաստիճանային պայմաններում 40 րոպե: Մինչ թխվածքը կթխվի պատրաստեք վանիլային սոուսը: Տարայի մեջ լցրեք սերուցքը և վանիլինը, որից հետո եփեք 4 րոպե: Ձվի դեղնուցները հարեք մեկ պտղունց աղի հետ, ավելացրեք խառնուրդը եռացող սերուցքի մեջ` անդադար խառնելով: Սոուսը պատրաստելուց հետո հանեք կրակի վրայից և սառեցրեք: Թխվածքը մատուցեք կտրատած վիճակում վանիլային սոուսի և ջեմի հետ:






Շագանակով կարկանդակ
Կարկանդակ
Ամանորյա թխվածքաբլիթներ
Հատապտուղներով թեթև թխվածք
Խնձորի շտրուդել
