Իմ ՍԹԱՐ
Բաղադրություն
550գ շագանակ 600մլ կաթ100գ մուգ շոկոլադ100գ սերուցքային կարագ 4 հատ ձու225գ դարչնագույն շաքարավազ80գ նուշ50գ պիստակ1 հատ նարինջ50գ բալի շաքարաչիր2 թ.գ եգիպտացորենի օսլա250մլ ջուր
Շագանակով կարկանդակ
Պատրաստման եղանակը
Շագանակը լցրեք կաթի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի և շարունակեք եփել 30-35րոպե:
Այդ ընթացքում հալեցրեք շոկոլադը և կարագը, 100գ շաքարավազի հետ հարեք ձուն: Մանրացրեք նուշը, որից հետո խառնեք եգիպտացորենի օսլայի և նարնջի քերած կեղևի հետ: Կաթի մեջ եփված շագանակը և կաթը հարեք հալեցրած շոկոլադի ու ձվի հետ: Այնուհետև ավելացրեք մանրացրած նուշը, եգիպտացորենի օսլան և նարնջի քերած կեղևը: Ամբողջ զանգվածը խառնեք, որից հետո խմորը տեղափոխեք նախապես կարագով պատած տապակի մեջ: Թխեք 40 րոպե 170oC ջերմաստիճանում: Այդ ընթացքում մնացած շաքարից և ջրից օշարակ պատրաստեք: Երբ շաքարը հալվի, ավելացրեք 50գ մանրացրած շագանակ, մանրացրած պիստակ, լոռամիրգ և նարնջի հյութ: Կարկանդակը մատուցելուց առաջ պատեք օշարակով:






Բրիտանական սթեյք Sirloin և Կարտոֆիլի ֆրի
Լցոնած Կարտոֆիլ
Ռուլետ
Ապուր մակարոնով և խոզապուխտով
