Am Ru En Գլխավոր Հետադարձ կապ




Իմ ՍԹԱՐ


Գառան Միս
սալորով և ընկույզով 

Բաղադրություն
 
1կգ գառան միս
2 գլուխ սոխ 
8 պճեղ սխտոր
120 գ  ընկույզ
10 հատ սալորաչիր
2 ճ.գ նարշարաբ
2 ճ.գ շաքարավազ
3 ճ.գ ձիթապտղի ձեթ
2 թ.գ. սերուցքային  կարագ
4-5 հատիկ հիլ
1 թ.գ. գինձ (կորիանդր)
1/4 թ. գ. աղացած  պղպեղ
մի քանի տերև զաֆրան
2 հատ դափնու տերև
1 թ.գ քրքում
3-4 տերև սամիթ
3-4 տերև ուրց
ծովի աղ
սև պղպեղ
1.5լ  ջուր


Պատրաստման եղանակը

Գառան միսը կտրատեք  խոշոր կտորների, որից հետո զաֆրանը թրջեք  տաք ջրի մեջ: Կաթսայի մեջ տաքացրեք ձիթապտղի ձեթը և սերուցքային կարագը, այնուհետև  2 կողմից հավասարաչափ  տապակեք գառան միսը 4 րոպե: Նույն կաթսայի մեջ ավելացրեք գինձի սերմեր, հիլ, պղպեղ, կուրկում, զաֆրանը և զաֆրանի ջուր: Սալորաչիրը կորիզահանեք և կիսեք երկու մասի:

Կաթսայի մեջ ավելացրեք սալորները, խոշոր կտրատած սոխը, սխտորի պճեղները, ջուրը, նարշարաբի սոուսը և համեմեք աղով, որից հետո շոգեխաշեք 10 րոպե: Այնուհետև, ավելացնելով շաքարավազը, դափնու տերև` շարունակեք շոգեխաշել 1.5 ժամ:

Պատրաստ լինելուց 30 րոպե առաջ ավելացրեք ընկույզի մի մասը, վերջում ավելացրեք ընկույզի մյուս մասը, մի փոքր ուրց և սամիթ:

Ուտեստը մատուցեք գինիով:








Իմ ՍԹԱՐ


  © 2012
 STAR trade chain
All rights reserved.
jQuery Menu by Apycom