Մեր ռազմավարությունը նպատակաուղղված է երկարաժամկետ զարգացմանը, սպառողներին տրամադրվող ծառայությունների մշտական կատարելագործմանը, մատակարարների հետ արդյունավետ համագործակցությանն ու շուկայի ընդլայնմանը:
Մենք աշխատում ենք լինել մանրածախ առևտրի ոլորտում կազմակերպված մարքեթինգային լուծումների հարցում նորաձևության օրենսդիր: Ձգտում ենք լինել բավականաչափ նորարար թե մատակարարների հետ փոխհարաբերություններում, թե վաճառքի խթանման տեսանկյունից, թե մեր նկատմամբ լոյալ գնորդների առավելագույն զանգվածի ձևավորման և, անշուշտ, դրա պահպանման առումով: ՍԹԱՐ-ի մարքեթինգային ռազմավարությունը մշակված է դասական կառուցվածքի հիման վրա, որը բաղկացած է ներքին մարքեթինգից, արտաքին մարքեթինգից և ինտերակտիվ լուծումներից:
Մեր ընկերության բիզնես-ռազմավարությունը հիմնվում է հետևյալ նպատակների իրագործման վրա.
- Ընկերության ինտենսիվ զարգացում' սուպերմարկետների ցանցի ընդլայնման շնորհիվ
- Հիմնական գործառնությունների ստանդարտացում և կապիտալ ներդրումների կրճատում
- Ֆինանսական ցուցանիշների բարելավում, եկամտաբերության երկարաժամկետ ավելացում
- Տեխնիկական բազայի մշտական կատարելագործում
- Ընկերության ներուժի արդյունավետ օգտագործում, այդ թվում' գրագետ մարկետինգային քաղաքականության և անշարժ գույքի վարձակալության եկամտաբերության հաշվին
- Սեփական բրենդի արտադրանքի զարգացում, որը նպաստում է գների իջեցմանը և եկամտաբերության աճին
- Մատակարարների հետ սերտ կապերի խորացում
- Բոլոր աշխատակիցների աշխատանքի արդյունավետություն և նրանց գրագիտության մակարդակի մշտական բարձրացում
ՆՈՐ ՍԹԱՐԸ` ՆՈՐՈՎԻ «ՀԱՄԵՄՎԱԾ»
Ս.թ. սեպտեմբերի 2-ին Արաբկիր համայնքի Կոմիտաս 49/9 հասցեում կկայանա նոր ՍԹԱՐ սուպերմարկետի բացման հանդիսավոր արարողությունը, որը կլինի ՍԹԱՐ առևտրային ցանցում թվով 16-րդը, իսկ Արաբկիր համայնքում' արդեն 3-րդը:
ավելին
10.08.2010ՍԹԱՐ-ը զսպում է հացի գնի թանկացումը
ՍԹԱՐ առևտրային ցանցը զսպում է հացի գնի թանկացումը և հավաստիացնում է, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի:
«ՍԹԱՐ-ում հացի գինը չի բարձրացել և չի բարձրանալու: ՍԹԱՐ-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը. ելնելով հաճախորդների շահերից և տեղի չտալով շուկայում առկա սպեկուլյացիային
ավելին
06.08.2010ՍԹԱՐ-ում «Դպրոցական տոնավաճառ»
ՍԹԱՐ առևտրային ցանցն օգոստոսին իր հաճախորդներին է առաջարկում այն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցական սեզոնի համար:
ավելին
ՍթարՊՐՈՄՈ | ՍթարՔԱՐՏ | ՍթարԲՐԵՆԴ | ՍթարՍԵՐՎԻՍ | ՍթարՍՈՑԻԱԼ


