Star supermarkets chain - Պատմություն
Star supermarkets chain
Մեր մասին :: Պատմություն

2005թ. հունիսի 2-ին բացվեց առաջին ՍԹԱՐ սուպերմարկետը Տիգրան Մեծ 37 հասցեում:

2005թ. նոյեմբերին սկսեց գործել ՍԹԱՐ սուպերմարկետների ցանցի կենտրոնական պահեստը, որտեղից ամեն օր ապրանքներ են մատակարարվում ցանցի խանութներ:

2006թ. փետրվարի 2-ին վերաբացվեց երկրորդ ՍԹԱՐ սուպերմարկետը Ամիրյան 13 հասցեում:

2006թ.-ին ՍԹԱՐ-ն առանձնացավ Վալլետա ՍՊԸ-ից' դառնալով Սթար Դիվայդ ՓԲԸ, իսկ 2006թ.-ի օգոստոսին Սթար Դիվայդ ՓԲԸ-ի բաժնետեր դարձավ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, որին պատկանում է բաժնետոմսերի 28,3%-ը:

2006թ. հուլիսի 2-ին բացվեց երրորդ ՍԹԱՐ սուպերմարկետը Դավիթ Անհաղթի 21 հասցեում:

2006թ. նոյեմբերի 2-ին բացվեց չորրորդ ՍԹԱՐ սուպերմարկետը Ավան, Հովհաննիսյան թաղամասում:

2007թ. օգոստոսի 8-ին բացվեց հինգերորդ ՍԹԱՐ սուպերմարկետը Նոր-Նորքի 3-րդ զանգվածում, որը Հայաստանի տարածքում ամենամեծն է' 2000քմ առևտրային տարածքով, որտեղ ներկայացված է գրեթե 20000 ապրանքատեսակ:

2007թ. սեպտեմբերի 21-ին բացվեց վեցերորդ ՍԹԱՐ սուպերմարկետը Մաշտոց-Թումանյան խաչմերուկում' Մաշտոցի 42-17/1 հասցեում:

2007թ. դեկտեմբերին բացվեցին թվով 7-րդ և 8-րդ ՍԹԱՐ սուպերմարկետները Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքներում:

2008թ. փետրվարի 26-ին բացվեց 9-րդ ՍԹԱՐ սուպերմարկետը Նոր Նորքի 7-րդ զանգվածում:

2008թ. մայիսի 4-ին բացվեց 10-րդ սուպերմարկետն Արաբկիր համայնքում:

2008թ. հունիսի 16-ին բացվեց ցանցի 11-րդ սուպերմարկետը, 1-ը' Երևանի սահմաններից դուրս' Հրազդան քաղաքում:

2008թ. նոյեմբերի 3-ին բացվեց 12-րդ ՍԹԱՐ սուպերմարկետը Էրեբունի համայնքում:

2009թ.-ի մարտի 7-ին վերամոդելավորումից հետո վերաբացվեց 1-ին ՍԹԱՐ սուպերմարկետը Տիգրան Մեծ հասցեում:

2009թ. մարտի 17-ին բացվեց 13-րդ ՍԹԱՐ սուպերմարկետը:

2009թ. օգոստոսին իրականացվեց Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող թվով 6-րդ ՍԹԱՐ սուպերմարկետի վերամոդելավորումը:

2009թ. սեպտեմբերի 5-ին իրականացվեց Ազատության պող. գտնվող ցանցի 10-րդ սուպերմարկետի վերամոդելավորումը:

2009թ. հոկտեմբերի 28-ին եռօրյա վերամոդելավորումից և վերանորոգումից հետո վերաբացվեց Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող 3-րդ ՍԹԱՐ սուպերմարկետը:

2010թ. հունիսի 11-ին բացվեց 14-րդ ՍԹԱՐ սուպերմարկետը Թումանյան 20 հասցեում:

2010թ. օգոստոսի 18-ին բացվեց 15-րդ ՍԹԱՐ սուպերմարկետը Չեխովի 6/1 հասցեում, թվով 2-րդ ՍԹԱՐ-ը Շենգավիթ համայնքում:

Ընկերությունը մոտ ժամանակում պլանավորում է բացել ևս 2 սուպերմարկետ' Կոմիտասի պող. և 15-րդ թաղամասում:

 
10.08.2010
ՍԹԱՐ-ը զսպում է հացի գնի թանկացումը

ՍԹԱՐ առևտրային ցանցը զսպում է հացի գնի թանկացումը և հավաստիացնում է, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի:

«ՍԹԱՐ-ում հացի գինը չի բարձրացել և չի բարձրանալու: ՍԹԱՐ-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը. ելնելով հաճախորդների շահերից և տեղի չտալով շուկայում առկա սպեկուլյացիային

ավելին 06.08.2010
ՍԹԱՐ-ում «Դպրոցական տոնավաճառ»

ՍԹԱՐ առևտրային ցանցն օգոստոսին իր հաճախորդներին է առաջարկում այն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցական սեզոնի համար:

ավելին 22.06.2010
«Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիայի 2010թ.-ի արդյունքները

ՍԹԱՐ առևտրային  ցանցն ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները: Ինչպես 2009-ին ակցիան կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ,

ավելին
Հարցում
Որտեղից եք ավելի հաճախ գնում պարենային ապրանքներ:
 
Star supermarkets chain © 2010 | All rights reserved. Developed by Smart Systems LLC