Սթարի գլխավոր առավելություններից մեկը մատակարարումների կենտրոնացված համակարգն է, որն իրականացվում է ընկերության լոգիստիկ ստորաբաժանման կողմից: Ընկերության նպատակը 100 տոկոսանոց կենտրոնացումն է և մեկ կետից ապրանքաշարժի նկատմամբ վերահսկողությունը կառավարման ավտոմատացված համակարգի և մաթեմատիկական ալգորիթմների օգնությամբ, որոնք թույլ են տալիս հաշվարկել օպտիմալ ապրանքահոսքը: Տվյալ պահի դրությամբ ընկերությունն օգտագործում է երկու բաշխիչ կենտրոններ Երևանում և կենտրոնացված մատակարարում է ցանցի 13 խանութների ապրանքների 65 տոկոսը:
Ընկերության գլխավոր բաշխիչ կենտրոնը վերջերս վերանորոգվել է և զինվել նորագույն պահեստային դարակաշարերով և բեռնամբարձիչ տեխնիկայով, որը թույլ է տալիս արագ մշակել բեռների հսկայական հոսքեր, ինչն իր հերթին մատակարարների համար հարմարավետ է դարձնում ապրանքների առաքումը ընկերության բաշխիչ կենտրոն: Ապրանքաշարժի հաշվարկների ավտոմատացված համակարգի շնորհիվ ընկերությունը պահեստում պահում է ապրանքների մեկ շաբաթվա պաշար, ինչը ենթադրում է թարմ ապրանքների վաճառք ընկերության խանութներում: Ապրանքների որակի և պիտանիության ժամկետների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է բաշխիչ կենտրոն ընդունելիս: Հաշվի առնելով վաճառքի աճի և նոր խանութների բացման ծավալները' ընկերությունը նախատեսում է նոր բաշխիչ կենտրոնի կառուցում Երևանում: Կենտրոնի նախագծումն ու շինարարությունը կիրականացվի աշխարհում հայտնի ճարտարապետական և շինարարական ընկերությունների օգնությամբ, որոնք ունեն լոգիստիկ հայեցակարգերի մշակման փորձ: Այդ ընկերությունները կընտրվեն միջազգային հայտամրցույթի օգնությամբ: Նոր բաշխիչ կենտրոնի բացումը նախատեսվում է 2009 թվականի վերջին:
ՍԹԱՐ ընկերության ժամանակակից սարքավորմամբ զինված և որակյալ աշխատուժի կողմից կառավարվող բաշխիչ կենտրոնը կդառնա ցանցի հաջող զարգացման հիմնական բաղադրիչը: Ընկերությունը ձեռք է բերել նաև նոր բեռնատարների համակազմ, որոնց օգնությամբ արագ և որակյալ փոխադրումներ է իրականացնում Հայաստանով մեկ:
ՍԹԱՐ-ը զսպում է հացի գնի թանկացումը
ՍԹԱՐ առևտրային ցանցը զսպում է հացի գնի թանկացումը և հավաստիացնում է, որ մոտ ժամանակներս իրավիճակը կկարգավորվի:
«ՍԹԱՐ-ում հացի գինը չի բարձրացել և չի բարձրանալու: ՍԹԱՐ-ը հավատարիմ է մնում իր որդեգրած քաղաքականությանը. ելնելով հաճախորդների շահերից և տեղի չտալով շուկայում առկա սպեկուլյացիային
ավելին
06.08.2010ՍԹԱՐ-ում «Դպրոցական տոնավաճառ»
ՍԹԱՐ առևտրային ցանցն օգոստոսին իր հաճախորդներին է առաջարկում այն ամենն ինչ անհրաժեշտ է դպրոցական սեզոնի համար:
ավելին
22.06.2010«Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիայի 2010թ.-ի արդյունքները
ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփեց «Միասին օգնենք երեխաներին» բարեգործական ակցիայի արդյունքները: Ինչպես 2009-ին ակցիան կազմակերպվել էր երեխաների պաշտպանության օրվա առթիվ,
ավելին
ՍթարՊՐՈՄՈ | ՍթարՔԱՐՏ | ՍթարԲՐԵՆԴ | ՍթարՍԵՐՎԻՍ | ՍթարՍՈՑԻԱԼ


