Կարտոֆիլով աղցան թթու վարունգով և սնկով
Բաղադրությունը.4 մեծ կարտոֆիլ Թթու վարունգ 1 սոխ 50գ շամպինյոն Սև աղացած պղպեղ Բուսական յուղՊատրաստում.
Կարտոֆիլը լվանալ, խաշել կեղևով: Մի քիչ թողնել, որ սառի, մեծ-մեծ կտրտել, ավելացնել 2-3 ճ.գ թթվի ջուր և թողնել 10 րոպե:
Սունկը լվանալ, բաժանել 4 մասի: Սոխը մաքրել և կտրատել կիսակլորներով: Սոխը և սունկը տապակել թավայում տաքացրած բուսական յուղի մեջ:
Վարունգը կտրատել խորանարդաձև: Կարտոֆիլին ավելացնել վարունգը, սոխը և սունկը: Ավելացնել բուսական ձեթ և խառնել:

Տրյուֆել
Հալեցրեք 185մլ սերուցք և 400գր շոկոլադ, ավելացրեք 60գ սերուցքային կարագ և 2ճ.գ ռոմ, ապա խառնեք: Սառեցրեք մինչև խանուրդը պնդանա, այնուհետև պատրաստեք գնդիկներ և գլորեք կակաոյի փոշու կամ շոկոլադե փաթիլների մեջ:
Շոկոլադե սոուս
Հալեցրեք 400գ շոկոլադ 250մլ կրկնակի սերուցքի մեջ: Խառնեք մինչև խառնուրդը դառնա համասեռ: Մատուցեք վանիլային պաղպաղակի հետ:
Մուս
Հալեցրեք 400գ շոկոլադը: Հարեք 4 ձու 50գ շաքարավազով, ապա ավելացրեք հալած շոկոլադը: Ավելացրեք 200մլ հարած սերուցք և լցրեք 2 ափսեի մեջ: Սառեցրեք մինչև պնդանալը:
Շոկոլադե տորթ
Հարեք 6 ձու 2 ճ.գ Կալուա (կոֆեի) լիկյորի հետ, ավելացնել 400գ հալած շոկոլադ, 165գ մանրացրած նուշ և 250գ հարած սերուցք: Լցնել յուղապատ ֆորմայի մեջ և եփել 150С/Գազ 2-րդ աստիճան 1 ժամ: Եփելուց հետո տեղադրել սառնարան ողջ գիշերը, ապա հանել ֆորմայից և ծածկել շաքարի փոշիով:
Աղցան Նարինջ
Պատրաստում.
Սալորաչիրը նախապես թրջել: Սոխը, խոզապուխտը, սալորաչիրը և շամպինյոնները կտրատել, ավելացնել էերիչով մանր քերած պանիրը և կանաչին: Նարինջը մաքրել, բաժանել մասերի, ամեն մասը ուղղահայաց կտրել 3 մասի: Ավելացնել մայոնեզ և խառնել:
Ամանորյա հնդկահավ
Պատրաստում.
Լցոնեք հնդկահավը շոգեխաշած բրնձով, սալորով և խնձորը ընկույզով, ապա կարեք այն սպիտակ թելով: Թթվասերով կամ մայոնեզով ծածկեք հնդկահավի մակերեսը և ջեռոցում եփեք 2,5 ժամ: Ժամանակ առ ժամանակ հանեք հնդկահավը ջեռոցից և հավաքված հյութը լցրեք վրան: Հնդկահավը մատուցվում է ամբողջովին և կտրվում է արդեն սեղանին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
| Արժույթ | Առք | Վաճառք |
|---|---|---|
| 385.00 | 389.50 | |
| 11.80 | 12.20 | |
| 488.00 | 497.00 |
ՍԹԱՐ սուպերմարկետ, Կոմիտասի 49, այլ հասցեներ
ՍԹԱՐ-ը շնորհավորում է հայկական բանակի կազմավորման 20-ամյակի կապակցությամբ
ՍԹԱՐ առևտրային ցանցը շնորհավորում է ողջ հայությանը` մասնավորապես զինծառայողներին և նրանց հարազատներին, հայկական զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի առթիվ:
18.01.2012
ՍԹԱՐ. 2011թ-ի «ՍԹԱՐ սոցիալական զամբյուղ» նախագծի ամփոփում
ք. Երևան , 18 հունվարի, 2012 թ.: 2012 թ հունվարին ՍԹԱՐ առևտրային ցանցն ամփոփեց «ՍԹԱՐ սոցիալակ ա ն զամբյուղ» նախագծ ի նախորդ տարվա արդյունքները: Ա րդյունքում պարզ դարձավ , որ նախագծի մեկնարկից ` 2011 թ . օգոստոսի 1- ից մինչ դեկտեմբերի 31- ը զամբյուղի արժեքը բարձրացել է 1.43%- ով :
27.12.2011
ՍԹԱՐ. նոր խանութ ամանորին
ք. Երևան , 27 դեկտեմբերի, 2011թ.: ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է ընդլայնվել` ս.թ.-ի դեկտեմբերի 28-ին բացելով այս տարվա վերջին` թվով 28-րդ ՍԹԱՐ խանութը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում, ուր արդեն իսկ գործում են ցանցի 3 այլ խանութներ:
Բաժանորդագրվելով այստեղ` Դուք մշտապես կստանաք տեղեկատվություն մեր առաջարկների և նոր ծրագրերի վերաբերյալ:




